«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը տոտալ խաբել է
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«2018 թվականի օգոստոսի 17-ի Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Կառավարությունն ինչպես ձևավորվել է այս հրապարակում, կառավարությունը սրանից հետո հաշվետու է այս հրապարակին, և սրանից հետո կառավարությունը ենթարկվում է այս հրապարակին: Մեր կյանքում առաջիկայում համատեղ ջանքերով մենք պիտի ուժեղացնենք հանրաքվեի ինստիտուտը, և բազմաթիվ որոշումներ ժողովուրդը պետք է կայացնի հանրաքվեներով: Խոսքը վերաբերում է ինչպես տեղական, այնպես էլ համապետական հանրաքվեներին, և ուրեմն առաջիկայում պետք է կատարվեն այնպիսի փոփոխություններ, որ քաղաքային, մարզային, պետական, անգամ միջազգային կարևորագույն իրադարձությունների վերաբերյալ կառավարությունը և ժողովուրդը միասին որոշում կայացնեն հանրաքվեներով»:
Այս խոստումը ծայրից ծայր դրժել է Նիկոլ Փաշինյանը. Արցախի հարցը նա լուծեց միանձնյա՝ անգամ ՀՀ նախագահն ու ԱԺ իր խմբակցությունը տեղյակ չէին, Սյունիքից կոնկրետ սահմանային հատվածներ Վաղարշակ Հարությունյանի ստորագրությամբ հանձնվեցին Ադրբեջանին, Տավուշի Կիրանց բնակավայրը կիսվեց միանձնյա՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ… սրանք միայն ՀՀ տարածքային ամբողջականության մասն էին, իսկ ներքին հարցերում միանձնյա գրոհները շարունակվում են:
Այս տարվա մայիսի 9-ին ճիշտ այնքան մարդ էր հավաքվել Հանրապետության հրապարակում, որքան իր ելույթի օրը, և հավաքվածները Փաշինյանի հրաժարականն էին պահանջում, սակայն նա հրաժարական չտվեց: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը տոտալ խաբել է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։