Նուբար Աֆեյան. Ռուբեն Վարդանյանն ընտանիքին ներկայացրել է իր մտահոգությունները
«Այո, այս օրերին հանդիպել եմ Հայաստանի իշխանությունների հետ»,-Panorama.am-ի հարցին ի պատասխան՝ հայտարարեց Արցախի նախկին պետնախարար, մեկ տարի Ադրբեջանի բանտում պահվող Ռուբեն Վարդանյանի ընկեր, գործընկեր Նուբար Աֆեյանը։
Նա մասնակցում էր «Հայաստան 2041» հիմնադրամի մամուլի ասուլիսին, որի ընթացքում հայտարարվեցին «Ուժեղ Սփյուռք» ծրագրի հաղթող նախագծերը։
Panorama.am-ը բարերարից հետաքրքրվեց՝ արդյո՞ք Բաքվում պահվող գերիների ազատ արձակման հարցը քննարկվել է իշխանությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ Ւ պատասխան, Աֆեյանը նշեց, որ մանրամասներ ներկայացնել չի կարող։
«Ես չեմ ուզում արդյունքների մասին խոսել, ես արդեն ասել եմ, ինչն է իմ հույսն ու տպավորությունը»,-ասաց նա՝ նշելով, որ խաղաղությունը, որը հիմնված չէ արդարության վրա, կարճաժամկետ է լինելու։
Աֆեյանի խոսքով, Ադրբեջանում կայանալիք СОР 29-ին ընդառաջ Ռուբեն Վարդանյանի ու մյուսների ազատ արձակման ուղղությամբ իրենք աշխատում են տարբեր հարթակներում, իրավապաշտպան կազմակերպությունների հետ։
«Ադրբեջանը, որ առաջնակարգ երկիր է պրոբլեմի ստեղծման, ոչ թե լուծման առումով, ցինիկ կերպով մայիսին հայտարարել է, որ Բաքվում անցկացվելիք СОР 29-ը պետք է դառնա խաղաղության СОР։ Դրանից ավելի տարօրինակ հայտարարություն չէի լսել։ Երեկ նույն Բաքուն հայտարարեց, որ բանտարկյալներն ադրբեջանական «պատմական» մշակութային արժեքները։ Ի՞նչ ասեմ, հույս ունենանք, որ Հայաստանի կառավարությունը կարողացածի չափ քայլեր կձեռնարկի, որ որոշ չափով այս նյութերը սեղանի վրա մնան»,-ասաց Աֆեյանն ու նշեց, որ իրենք քայլեր են ձեռնարկում, որ СОР 29-ը չդառնա Ադրբեջանի գործողությունների լեգիտացման միջոց։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ հնչեցրած հարցին, թե ո՞վ է Ռուբեն Վարդանյանը, Աֆեյանն արձագանքեց.
«Ես նրան ճանաչում եմ արդեն 25 տարի, և կարող եմ ասել , թե ով է նա։ Բայց նախ ասեմ, որ տեղեկությունները, որ ունեմ, իր ընտանիքն է փոխանցել։ Բաքուն արտոնել է կարճ խոսակցություններ ընտանիքի հետ, դրանց ժամանակ նա ներկայացրել է մտահոգությունները, որ ունի»։
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան