Ջերմուկ տանող խաչմերուկի մոտակայքում ծառի ճյուղը կոտրվել և ընկել է քաղաքացու վրա, ով տեղում մահացել է
Հոկտեմբերի 2-ին, ժամը 10:13-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաք տանող խաչմերուկի մոտակայքում ծառի ճյուղը կոտրվել և ընկել է քաղաքացու վրա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 147-րդ կմ-ի մոտակայքում էտման աշխատանքներ իրականացնելիս ծառի ճյուղը կոտրվել և ընկել է քաղաքացի Ս. Ղ.-ի (ծնված 1954 թ․) վրա, ով տեղում մահացել է։
Փրկարարները քաղաքացու դին մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան