Չեմ հանձնվելու և հուսախաբ չեմ լինելու․ ակցիայի մասնակից
«Ես միշտ մասնակցել ու մասնակցելու եմ , չեմ հանձնվելու և հուսախաբ չեմ լինելու»,- Մատենադարանից մեկնարկած երթի ընթացքում ասաց քայլերթի մասնակիցը։
Նրա համոզմամբ՝ այս պայքարը միակ միջոցն է, որով կարող ենք պահպանել պետականությունը։
«Նրանք մեկ օրում կործանեցին 30 տարվա մեր տղաների արյունը, չկա Արցախի հանրապետություն։ Հույս ունեմ, որ այնքան կհզորանանք, որ կկարողանանք վերականգնել մեր Արցախը»,- ասաց մասնակիցը։
Նրա խոսքով՝ կշարունակի մասնակցել հավքաներին, քանի որ ուզում է ունենալ Հայաստանի հանրապետություն։
«Ակնկալիքս է՝ գնանք դեպի Հայաստանի վերածնունդը։ Ոչ մի քայլ հետնահանջ չեմ անելու՝ հանուն իմ երեխայի, թոռների ու հայ ազգի համար»,- եզրափակեց քաղաքացին։
Հիշեցնենք, որ Սրբազան շարժումն այսօր ժամը 18։30-ին Հանրապետության հրապարակում հրավիրել է «Հաղթանակի և Հույսի» փուլի մեկնարկի մասին ազդարարող հանրահավաք։