Ցանկությունս է՝ շարժումը դառնա հայ ազատագրական շարժում․ քայլերթի մասնակից
«Շարժման գրեթե սկզբից միացել եմ և ակնկալիքներս անփոփոխ են։ Ցանկություն ունենք, որ շարժումը դառնա հայ ազատագրական շարժում՝ բոլոր առումներով»,-Մատենադարանից մեկնարկած երիտասարդների երթի ընթացքում Panorama.am-ի թղթակցին ասաց երթի մասնակիցը։
Երիտասարդ մասնակիցն ընդգծեց, որ կիսում է Բագրատ Սրբազանի տեսակետը և ակնկալում է հաղթանակ։
«Նոր փուլից ակնկալում ենք հաղթանակ և դրանից բխող հետագա շարունակությունը»,- ասաց նա։
Panorama.am-ի հարցին,թե արդյո՞ք միայն հանրահավաքներով հնարավոր է հաղթանակի հասնել, քաղաքացին ասաց․ «Կարծում եմ ոչ միայն հավաքներ կլինեն, թեև դա էլ է բավարար հաղթանակին հասնելու համար»։
Հիշեցնենք, որ Սրբազան շարժումն այսօր ժամը 18։30-ին Հանրապետության հրապարակում հրավիրել է «Հաղթանակի և Հույսի» փուլի մեկնարկի մասին ազդարարող հանրահավաք։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան