ՔՊ-ական պաշտոնյան ու ՔՊ-ական էջերը հանրահավաքին ընդառաջ լծվել են Բագրատ Սրբազանի դեմ ֆեյքային գրոհի իրականացմանը
Այսօր ժամը 18․30-ին Հանրապետության հրապարակում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հրավիրել է հանրահավաք։
Դրան ընդառաջ իշխանությունն ակտիվացրել է Սրբազան պայքարի առաջնորդի դեմ ֆեյքային գրոհները, ավելին դրանք վճարովի կերպով գովազդում է անձամբ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչը։
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը վճարել ու իր ֆեյսբուքյան էջում գովազդ է միացրել այս լուսանկարի ու կից գրառման համար։
ՔՊ-ական այլ էջեր նույնպես միացել են Բագրատ Սրբազանի դեմ կեղծ լուրերի տարածմանը։
Հիշեցնենք, որ այդ էջերի ՔՊ-ական լինելու մասին գրել էր Civilnet-ը։ Այն ուսումնասիրել էր դեռ գարնանը՝ բողոքի ակցիաների ընթացքում Բագրատ Սրբազանին թիրախավորող էջերն ու եկել եզարակացության, որ դրանք ՔՊ-ական էջեր են։
Մասնավորապես, New Armenia Blog/Նոր Հայաստան Բլոգ էջն ապրիլի վերջից ակտիվ թիրախավորում է Բագրատ սրբազանին և բողոքի ցույցերի առաջնորդներին։
Էջն ունի 49 000 հավանում և 50 000 հետևորդ։ Մայիսի 8-ին էջն ակտիվացրել է վճարովի գովազդ Բագրատ սրբազանին և Ամենայն հայոց կաթողիկոսին թիրախավորող երկու գրառման վրա։ Գովազդները միացվել են ինչպես Ֆեյսբուքում, այնպես էլ Ինստագրամում տարածելու համար։ Գովազդները դեռ ակտիվ են, և պարզ չէ, թե որքան գումար է ծախսվել։ Ի դեպ, էջը երկար ամիսներ Ֆեյսբուքի գովազդի ծառայութունից չէր օգտվել։
Armenian Zone/Հայկական Տիրույթ, Hay news, ARM FB News, «Աշխարհի հայեր», «News zone/Լուրեր Հայաստանից և արտերկրից» ֆեյսբուքյան էջերը ևս աչքի են ընկել Բագրատ սրբազանի և Տավուշում մեկնարկած ցույցերի դեմ թեզեր տարածելով։
«Աշխարհի հայեր» ֆեյսբուքյան էջը ստեղծվել է 2019-ի փետրվարին։ Այս էջի ավելի վաղ արված գրառումների ուսումնասիրությունից ևս պարզ էր դարձել, որ այն ի սկզբանե հանդես էր գալիս իշխանամետ գրառումներով՝ տարբեր ժամանակներում թիրախավորելով ներկայիս իշխանության քննադատներին։ Մայիսի 9-ին այս էջը ևս Բագրատ սրբազանին և ցույցի մասնակիցներին թիրախավորող երկու գրառումերի վրա ֆեյսբուքյան գովազդ է միացրել։
Մեկ այլ՝ Hay news էջն աչքի էր ընկնում գարնանն ընթացող ցույցերի դեմ ակտիվ հակաքարոզչությամբ։ Այն ստեղծվել է 2018-ի փետրվարին՝ «Անեկդօտներ և Աֆորիզմներ» անվամբ, իսկ 2020-ի հուլիսին անվանափոխվել է՝ Hay news: Հավանաբար, էջն ի սկզբանե ժամանցային բովանդակությամբ հավաքել է մեծ թվով հետևորդներ, այնուհետև վաճառվել է։ 2020-ի հուլիսից առաջ արված գրառումները պահպանված չեն։ Իսկ այդ ժամանակից սկսած էջը թիրախավորել է իշխանությանը քննադատող տարբեր գործիչների։
Civilnet-ն արձանագրել էր, որ որոշ գրառումներ այս էջերում բառացի կրկնվում են։ Ի դեպ, Hay news-ի էջում ներքոնշյալ կոչի վրա վճարովի գովազդ է տեղադրվել։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան