Հայաստանը բազմիցս պատրաստակամություն է հայտնել առանց հետագա հապաղման ստորագրել խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ. Միրզոյան
«Մենք բազմիցս պատրաստակամություն ենք հայտնել առանց հետագա հապաղման ստորագրել խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ»,- Ֆրանկոֆոնիայի 45-րդ նախարարական համաժողովին ուեցած ելույթում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա ելույթում մասնավորապես նշել է. «Հայաստանը ողջունում է «Ֆրանկոֆոն տարածաշրջանում ճգնաժամային իրավիճակների, դրանց հաղթահարման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ բանաձևի» նախագիծը, որում մեզ հաջողվել է համակողմանի անդրադառնալ Ֆրանկոֆոն տարածաշրջանում առկա անվտանգային սպառնալիքներին և մատնանշել դրանց հաղթահարման ուղիները։
Կարևոր ենք համարում, որ բանաձևն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին՝ հիմնված պետությունների տարածքային ամբողջականության հարգման վրա՝ համաձայն 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի։ Բանաձևը ողջունում է նաև 2024թ. ապրիլի 19-ի Արձանագրությունում վերահաստատված սկզբունքների հիման վրա միջպետական սահմանի սահմանազատման ուղղությամբ արձանագրված առաջընթացը և խրախուսում տարածաշրջանային հաղորդակցության ուղիների վերաբացումը՝ ինքնիշխանության, ազգային իրավազորության, հավասարության ու փոխադարձության սկզբունքների նկատմամբ հարգանքի հիման վրա։
Հայաստանը հանձնառու է շարունակելու իր ջանքերը՝ միտված տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման օրակարգի առաջմղմանը։ Մենք բազմիցս պատրաստակամություն ենք հայտնել առանց հետագա հապաղման ստորագրել խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ։ Վստահ եմ, որ ֆրանկոֆոն ընտանիքի աջակցությունը խաղաղության գործընթացին դրական ազդակ կհաղորդի դրան»։
Հարակից հրապարակումներ`
- ՍԴ–ն փորձում է քողարկել է այն զիջումները, որոնք հնարավոր է ապագայում ձևակերպվեն խաղաղության պայմանագիր անվան տակ. Արծվիկ Մինասյան
- Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի 10-րդ փաթեթը․ ԱԽ քարտուղար
- Երևանը ցանկանում է, որ Թուրքիան նպաստի Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը. Էրդողան
- Փաշինյանն Էրդողանին տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան պայմանագրի ստորագրման պատրաստակամության մասին
- Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին․ Փաշինյանը՝ Ջոշուա Հաքի հետ հանդիպմանը
- Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ. Քանի դեռ Հայաստանը սահմանդրական փոփոխություններ չի իրականացրել, երկու երկրների միջև խաղաղության մասին խոսք լինել չի կարող
- Երևան ու Բաքուն զգալի առաջընթաց են գրանցել խաղաղության համաձայնագրի վերջնական ձևակերպման ուղղությամբ. Միլլեր
- Փաշինյան. Խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասում կա դրույթ Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ