Չենք կարողանում քաղաքացիներին հորդորել, ասել՝ սա կերեք, սա մի կերեք. Բաբկեն Պիպոյան
Ինչ է պետք, որպեսզի հայ սպառողները իրազեկված լինեն, թե իրենց օգտագործած գյուղմթերքում որքան է թունաքիմիկատների մնացորդները։ ՀՀ քաղաքացիները կարողանում են խանութի դարակաշարերում տարանջատել բուսական յուղով պատրաստած կաթնամթերքը, սերուցքային յուղից պատրաստվածից։ Արդյոք արտադրության մեջ լայնորեն օգտագործվող բուսական յուղը վտանգավոր է մարդու առողջության համար։
Այս հարցերի շուրջ «Panorama-հարցազրույց»-ի տաղավարում իր կարծիքը հայտնեց «Իրազեկ և պաշտպանված» հասարկական կազմակերպության նախագահ Պաբկեն Պիպոյանը։
Հարցազրույցում հնչած հիմնական թեզերի երկրորդ մասը ստորև.
▪Հողի տակից հանված հավի մսի դեպքի մասով Սննդի անվտանգության տեսչական մարմնի գնահատելու խնդիր չէ, այն մաքսային ընթացակարգերով ոչնչացված ապրանք է, որտեղ, ըստ այդ նույն ընթացակարգերի, տեսչական մարմինը կարող էր չլինել էլ։ Բայց այն չի նշանակում, որ տեսչական մարմինը այլ տեղերում իր գործունեությունը պատշաճ կատարում է։
▪Սննդի անվտանգության տեսչական մարմնին մենք իրավունք չունենք դիտարկել առանձին ընդհանուր համակարգից։ Նրանից զատ կա Տեսչական մարմինների համակարգման գրասենյակ, որը համակարգում է բոլոր տեսչական մարմինները։ Ի սկզբանե, երբ այս փոփոխությունները կատարվում էին, ես ասում էի, որ այն կդառնա «կույրաղիք» պետական կառավարման համակարգում, որովհետև վերջինս բացի խանգարելուց օգուտ չի տալու։
▪Այն սկզբունքները, որոնք դրված են տեսչական մարմինների գործունեության տակ, հակասում են այն նպատակներին, որոնք հետապնդում է տեսչական մարմինը։ Այսինքը քաղաքականության մշակման պահից գալիս ենք սխալի։ Էլեմենտար է, որ գործադիրն ու օրենսդիրը սխալվել են, որ այդ համակարգն ունենք։ Գոնե այս լիազորությունների տիրույթում տեսչական մարմինը չէր կարող ավելին անել, քան անում է։
▪Պտուղ-բանջարեղենի մոնիթորինգի հարցում շատերն ասում էին՝ դե հիմա ասեք՝ կառավարությո՞ւնն էր մեղավոր, որ չի տվել դրանցում պեստիցիդների հայտնաբերման մոնիթորինգի փողը, թե Սննդի անվտանգության տեսչական մարմինը, որ չի արել։ Կասեմ, որ երկուսն էլ մեղավոր են։
▪Կան բուսական յուղեր, որոնք օգտակար ոչ մի բան չունեն, կամ եթե սխալ քանակներ օգտագործես, կարող է վտանգներ լինի, բայց այդ գնահատականը կարող է տալ նեղ մասնագիտացված փորձագետը։ Հագեցած, թե չհագեցած տրանսճարպեր՝ անգամ ես խուսափում եմ այդ գնահատականը տալուց։ Մի բան եթե արգելված չէ, չի կարող շատ վտանգավոր լինի։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան