Դեպի Դուբայ. Նոր արշավ՝ Բիբլոս Բանկ Արմենիայի պրեմիում քարտապանների համար
Բիբլոս Բանկ Արմենիայի World Elite Mastercard քարտապաններն ունեն դեպի Դուբայ ուղևորություն շահելու հնարավորություն։
Բանկի պրեմիում քարտապանները կարող են մասնակցել Mastercard-ի հետ համատեղ անցկացվող արշավին, շահել 2 անձի համար հինգօրյա ուղևորությունն ու մեկնել Դուբայ իրենց հարմար օրերին (2025 թ․ մարտին կամ ապրիլին):
Խաղարկությանը մասնակցելու համար հոկտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը անհրաժեշտ է կատարել 5 և ավելի անկանխիկ վճարում ընդհանուր 500,000 և ավելի ՀՀ դրամի չափով։
Հաղթողը կընտրվի սոցիալական ցանցերում ուղիղ եթերում պատահականության սկզբունքով դեկտեմբերի սկզբին։ Խաղարկության հստակ օրը կհայտարարվի Բանկի պաշտոնական ֆեյսբուքյան էջում։
Մանրամասները հասանելի են Բանկի պաշտոնական կայքում: