Քաղաքական 16:00 03/10/2024 Հայաստան

Զրույց Օսկանյանի հետ. Այն ինչ կատարվեց Ղարաբաղի հետ, կարող է կատարվել նաև Հայաստանի հետ. ինչպես խուսափել այդ անդառնալի աղետից

Զրույց Օսկանյանի հետ. Այն ինչ կատարվեց Ղարաբաղի հետ, կարող է կատարվել նաև Հայաստանի հետ. ինչպես խուսափել այդ անդառնալի աղետից

«Այլընտրանքային նախագծեր»-ի համահիմնադիր Վահե Հովաննիսյանը ներկայացնում է Վարդան Օսկանյանի հետ իր զրույցի շարունակությունը։

Այս հատվածում խոսել են ընդդիմության հնարավոր անելիքների, Հայաստանին սպառնացող վտանգների ու հնարավոր լուծումների մասին։

Վ.Հ. – Այս իշխանությունը 2021-ին վերարտադրվեց «Ապագա կա, ապագա» կարգախոսով։ Իրականությունն այն է, որ այսօր արտագաղթի, հայրենալքման ահռելի պոտենցիալ է կուտակվել, որը սկսում է արդեն իրացվել։ Ավանդական ուղղություններին գումարվել են նորերը, անգամ դեպի հարևան Վրաստան արտագաղթի միտում է ձևավորվել, շատերը հանկարծ վերհիշում են իրենց վրացական ծագմամբ պապերին և փորձում են վրացական անձնագրեր ձեռք բերել։ Գլենդեյլը դե արդեն «դասական հայրենիք է», և այլն։ Հայաստանը դարձել է անապահովության կղզի, որտեղից տարատեսակ  ելքեր են փնտրում մարդիկ։ Հուսահատության մեծ ալիք է ձևավորվում մարդիկ այսօր չգիտեն իրենց անելիքը։ Միաժամանակ Հայաստանում կա մի որոշակի տոկոս՝ մարդկանց, ովքեր պատրաստ են մինչև վերջ, «ատամներով» պահել պետությունը։ Իրական ապագա ստեղծելու ի՞նչ բանաձև, ի՞նչ հնարավոր ճանապարհային քարտեզ կառաջարկեք մարդկանց այս խմբին։ «Հայկական աշխարհը» այսօր ի՞նչ վիճակում է, ինչպիսի՞ն եք տեսնում մեր ներքին շփումների, ներքին կապերի վերականգնման պոտենցիալը՝ հաշվի առնելով պառակտման ու փլուզվածության ներկայիս աստիճանը

Վ.Օ. - Իրոք այսօր արտագաղթի մեծ ալիք կա, դա ակնհայտ է, երևացող է, և սա իսկապես շատ վտանգավոր է։ Եվ ահավասիկ այս կոնտեքստում նոր մղձավանջային սցենար է արդեն ձևավորվում առ այն, որ արդյոք այն ինչ կատարվեց Ղարաբաղի հետ կարող է կատարվել նաև Հայաստանի հետ։ Այո, հնարավոր է, մղձավանջային է, բայց հաշվի առնելով, որ ինչ Ղարաբաղում եղավ նույնը կարող է կատարվել Հայաստանի հետ, սա ուղղակի պետք է բացառել։ Չգիտեմ, եթե արտագաղթի այս տենդենցը շարունակվի, շուտով մենք կհատենք նաև երկու միլիոնի շեմը դեպի ներքև, և հավատացեք, երկու միլիոն հային տարրալուծել կամ ցրել աշխարհով մեկ, մեծ խնդիր չէ, դա շատ ռեալ է, հնարավոր է։ Մե՞ծ է հնարավորությունը՝ ոչ, բայց ուղղակի բացառվա՞ծ է՝ նույնպես ոչ։ Այնպես որ այս էքզիստենցիալ խնդիրը, ես կարծում եմ, որ մենք մեր աչքի առաջ պետք է ունենանք և, ելնելով հենց սրանից արդեն, կարողանանք մեր հետագա քայլերը որոշել և կատարել։ Նայեք, ես ինչ կառաջարկեի այս պայմաններում և հաշվի առնելով նաև այս գոյաբանական խնդիրը։ Ընդդիմությունը, որը շատ կարևոր գործոն է և հակակշռող գործոն է ցանկացած երկրում, Հայաստանի դեպքում առավել խորքային և կայուն կոնսոլիդացման կարիք ունի և նաև հստակ ծրագրի պատրաստման։ Այս երկուսը այսօր բացակայում են, և դա´ է հիմնական խանգարող հանգամանքը, որ ընդդիմությունը հաջողություն ունենա։ Ժողովուրդն իսկապես պետք է տեսնի, որ կա կոնսոլիդացված, հուսալի, վստահելի ընդդիմություն, և ունի նաև հստակ ծրագիր։ Կոնսոլիդացումը ինչ-որ տեղ տեղի ունեցել է, դա պետք է ավելի խորացնել, այստեղ աշխատանքի կարիք կա։ Իսկ հիմնականը, ես կարծում եմ, ավելի կարևորը կամ հավասարապես կարևորը ծրագրի առկայությունն է։ Այդ ծրագիրը պետք է կառուցված լինի այսօր մեր ազգային շահերի վերանայման վրա։ Նայեք, հին ճանապարհով գնալ, ասել, թե ոչինչ չի փոխվել, ամեն ինչ ուժի մեջ է, մինչև հիմա ինչ նպատակ դրած ունեցել ենք, դա էլ պետք է շարունակել իրականացնել. դա մեզ սխալ ճանապարհով կտանի։ Շատ բան է փոխվել, և մենք պետք է վերանայենք մեր ազգային շահերը, պետք է սահմանենք և, այդ ազգային շահերից ելնելով, ունենանք հստակ ծրագիր։ Բայց այդ ազգային շահերի ձևավորում-վերանայումը պետք է ունենա իր հստակ կարմիր գծերը, որոնք ես կարծում եմ երեքն են։ Վերանայման ընթացքում կամ դրա արդյունքում այն ծրագիրը, որ պետք է մշակվի, պետք է հատի հետևյալ երեք գծերը. առաջին՝ վերանայումը չպետք է լինի ի հաշիվ մեր հիմնարար, բայց նվազագույն իրավունքների, երկրորդ՝ չպետք է լինի ի հաշիվ մեր ինքնության ձևափոխման, վերափոխման, և երրորդ՝ մեր պետական խարիսխների խարխլման։ Մենք իսկապես վերանայելու շատ բան ունենք, այսօր Հայաստանում և մեր շուրջ ստեղծված իրավիճակը բացարձակապես նույնը չէ, ինչ է´ր տասը տարի առաջ, ուստի մեր ազգային շահերի վերանայման խնդիր կա, և այդ երեք կարմիր գծերը, ես կարծում եմ, պետք է պահվեն։ Ահավասիկ, եթե կոնսոլիդացված այդ ընդդիմությունը կարողանա շատ արագ գործել, մենք ժամանակ էլ չունենք, եթե շատ արագ կարողանա այդ ընդհանուր շրջանակների մեջ ձևավորել հստակ անելիքների ծրագիր, ես կարծում եմ, որ ընդդիմությունը կկարողանա հաջողություն ունենալ։ Եվ այդ հաջողությունը անպայման չի նշանակում, չի ենթադրում իշխանությունների հետ այդպես կտրուկ հակադրվածություն, ես դա հիմա կբացատրեմ։ Այդ ծրագիրը պետք է անդրադառնա մեր արտաքին քաղաքականությանը, որտեղ դաշնակցային հարաբերությունների խնդիրները, կոմպլեմենտարությունը պետք է լինեն առանցքային։ Արցախի հարցը պետք է նույնպես լինի առանցքային։ Դա կառուցելով՝ Արցախի ժողովրդի միջազգային երաշխիքներով հավաքական վերադարձի խնդիրը պետք է դարձնել օրակարգային խնդիր։ Եթե արտաքին քաղաքականության հարցում այս երկու հարցերը դարձնենք առանցքային, կարելի է արդեն հստակ արտաքին քաղաքականության օրակարգ ունենալ։ Պետք է ունենալ նաև անվտանգային օրակարգ, որի առանցքը պետք է լինի մեր բանակի վերակենդանացումը, վերազինումը, դրա համապատասխանեցումը այսօր ստեղծված իրավիճակին։ Եվ նաև ծրագիրը անպայման պետք է ունենա իր տնտեսական, սոցիալական և նաև ազգային արժեքային և բարոյական մասը։ Ունենալ համապարփակ ամբողջական մի ծրագիր։ Եթե լինի կոնսոլիդացված ընդդիմություն նման ծրագրով, ես կարծում եմ, որ արդեն ժողովրդի վերաբերմունքը ընդդիմության նկատմամբ կտրուկ կփոխվի։ Սա անելուց հետո ի՞նչ պետք է արվի. առաջին քայլը, որ ես կառաջարկեի, որ կոնսոլիդացված ընդդիմությունն իր ծրագրով արդեն հայտ ներկայացնի իշխանություններին՝ նստել սեղանի շուրջ և ասել, դուք էլ դրեք ձեր ծրագիրը, փորձենք, եթե կան տարբերություններ, բնականաբար կլինեն, համադրել և գալ ընդհանուր եզրակացության։ Եվ այդ նոր համադրված ծրագրով կազմել ազգային համերաշխության կառավարություն և հաջորդ երկու տարիները՝ մինչև ընտրությունը, այդ կառավարությամբ շարժվել առաջ, այդ ծրագրի իրականացմամբ։ Ես կարծում եմ, որ այս իշխանությունները դրան ընդունակ չեն, համենայնդեպս, չեն անելու, մերժելու են։ Լավ կլինի, որ ընդունեն և գնան նման քայլի, հաշվի առնելով մեր առաջ ծառացած գոյաբանական խնդիրները։ Նորից, միշտ պետք է մտքում ունենալ, որ այն, ինչ կատարվեց Ղարաբաղի հետ, կարող է կատարվել նաև Հայաստանի հետ։ Եթե ոչ ամբողջական նույն սցենարով, բայց շատ բարձր հավանականություն կա, որ մենք կարող է ունենանք Հայաստան, բայց այդ Հայաստանը չլինի հայկական, որ դա բոլորովին այլ Հայաստան կլինի։ Սրա հավանականությունը շատ մեծ է։ Ուստի, այս գոյաբանական խնդիրը հաշվի առնելով, ես կարծում եմ, որ լավ կլինի, որ իշխանություններն էլ սկսեն վերանայել իրենց մոտեցումներն ընդդիմության նկատմամբ։ Հանել այդ հակասությունը և փորձել որպես առաջին քայլ նստել սեղանի շուրջ և ունենալ այդ ընդհանրական ծրագիրը և կազմել ազգային միասնության կառավարություն։ Հաջորդ երկու տարիները գնալ այդ ծրագրով։ Այս նույն կառավարությունը պետք է լինի նաև երաշխավոր հաջորդ ընտրություններին, որտեղ կձևավորվի նոր կառավարություն։ Կարելի է ներքին համերաշխությամբ փորձել երկիրը դնել զարգացման և անվտանգային ճիշտ ճանապարհի վրա։ Իշխանությունների կողմից նման ծրագիրը, նման հայտը մերժելու դեպքում, ընդդիմությունը կարող է արդեն շատ ավելի համարձակ քայլերի գնալ՝ դա կլինի փողոցային պայքար կամ հաջորդ ընտրություններին մասնակցություն, բայց ընդդիմությունն արդեն կլինի այլ ընդդիմություն, կլինի կոնսոլիդացված՝ իր հստակ ծրագրով։ Ես կարծում եմ, որ առաջին կամ երկրորդ ճանապարհով շատ ավելի մեծ հնարավորություն կլինի ընդդիմության հաջողության հասնելու համար։

Վ.Հ. - Իմ տպավորությամբ՝ Ալիևը մի քանի անգամ անակնկալի է եկել իր սեփական հաջողություններից, և դրանից ելնելով վերանայել է իր հետագա քայլերը՝ ի վնաս մեզ, իհարկե։ Նախ նա չէր սպասում, որ Հայաստանը կունենա այնպիսի իշխանություն, որը չի հասկանա բանակցությունները փակուղի տանելու անթույլատրելիությունը՝ այդպիսով պատերազմի քարտ-բլանշ տալով իրեն։ Հաջորդը՝ նա չէր սպասում պատերազմի նման հանգուցալուծում, երբ Հայաստանն իրար հետևից կարող էր հրաժարվել պատերազմը դադարեցնելու հնարավորություններից՝ գլորվելով մինչև վատագույն հետևանքներ։ Չէր սպասում, որ նոյեմբերի իննի փաստաթղթից հետո Հայաստանն այնպիսի քայլերի կգնա, որ կկորցնի Արցախը, և այլն։ Ըստ Ձեզ, մեր՝ նմանատիպ կոպտագույն սխալների լիմիտը ինչքա՞ն է, ե՞րբ մենք կարող ենք հասնել անդառնալիության վերջին կետին։


Վ.Օ. - Այո, իշխանությունների կոպտագույն սխալների շարքը անթիվ, անհամար է, և դա շարունակվում է։ Եվ մենք ուղղակի դատապարտված ենք այդ ճանապարհով գնալու, կբացատրեմ ինչու։ Այդ սխալները լիմիտ չունեն, քանի դեռ իշխանությունները գործում են, այդ սխալները շարունակվելու են։ Իսկ ե՞րբ կարող ենք հասնել անդառնալիության վերջին կետին. այն պահին, երբ այդ մղձավանջային սցենարները, որոնց վերաբերյալ ես խոսեցի, իրականանան։ Եթե անգամ այդ մղձավանջային սցենարները տեղի ունենան հաջորդ սերունդների կյանքի ընթացքում, չի նշանակում, որ դա մեզ մտքի հանգստություն պետք է տա, որովհետև մենք այսօր կանք, վաղը չկանք, իսկ հայրենիքը պետք է մնա հավետ մեր սերունդների համար, և այն քայլերը, որ այսօր արվում են, իսկապես կարող են վճռական լինել երկրի ապագայի համար։ Ուստի մեր պատասխանատվությունն է, մեր սերնդի, անկախության և դրան հաջորդող սերնդի պատասխանատվությունն է՝ կարողանալ առնվազն այս ճակատագրական պահին երկրի զարգացումը ճիշտ ճանապարհի վրա դնել։ Նայեք, իշխանությունների հնարավորություններն իսկապես շատ սահմանափակ են։ Այս սխալների, կոպտագույն սխալների արդյունքում իշխանություններն իրենց  մանևրելու հնարավորություններն այնքան են նեղացրել, որ կարծես թե մի փոքր արահետ է մնացել, և իրենք այլընտրանք չունեն, քան ուղղակի այդ արահետով շարժվել այնքան ժամանակ, քանի դեռ կան։ Խոստումներ են տվել, պարտավորություններ են վերցրել, կամուրջներ են այրել և այդ նեղ արահետը միակ ճանապարհն է, որով շարունակելու են։ Եվ այդ նեղ արահետը մեզ տանելու է ավելի մեծ կորուստների ճանապարհով։ Դա կարող է փոխվել, եթե լինի ենթադրենք ազգային միասնության կառավարություն, որը հիմնարար փոփոխություններ կմտցնի ներքին, արտաքին քաղաքական կուրսի մեջ, և դա բոլորի համար տեսանելի, ընկալելի կլինի, ներառյալ՝ բոլոր այն կողմերի, որոնց հետ ինչ-որ պայմանավորվածություններ են եղել։ Այս դեպքում կարելի է սկսել ինչ-որ բան ուղղել։ Կամ ուղղակիորեն պետք է լինի իշխանափոխություն։ Նոր իշխանություններն արդեն ավելի լայն հնարավորություններ կունենան մանևրելու և առավել արդյունավետ և ճիշտ քաղաքականություն վարելու։ Պատճառներից մեկը, որ մենք դատապարտված ենք սրան, ես ասացի, որ նեղ արահետն է։ Իսկ երկրորդն այն է, որ այս իշխանությունների վեց տարվա դիվանագիտական, քաղաքական փորձը բացասական փորձ է։ Այն հիմնված է, կառուցված է ձախողումների, կորուստների, պարտությունների վրա։ Այն բացասական փորձ է այնքան ժամանակ, քանի դեռ չեն ուզում ընդունել, որ սխալներ են արել և փորձեն այդ սխալներն ուղղել։ Երբ 2018 թվականին եկան, արտաքին քաղաքական փորձ չունեին, ռազմաքաղաքական փորձ չունեին։ Եթե զրոյից տասը սանդղակի վրա ենթադրենք մեկ էր, կամ երկու էր, այսօր, վեց տարի անց, այդ նույն սանդղակի վրա մինուսի մեջ են, որովհետև բացասական փորձ է կիրառվել և կուտակվել ու նույն ճանապարհով շարունակվելը ուղղակի չի կարող լավ արդյունքների հասցնել։ Իշխանությունները չունեն նաև ուղենիշ, չգիտեն՝ ուր են գնում, կորած վիճակում են։ Մի հայտնի խոսք կա՝ եթե չգիտես ուր ես գնում, երբեք կորելու զգացողությունը չես ունենա։ Այսինքն երբեք չես հասկանա, որ կորել ես և չես փորձի դուրս գալ այդ կորած վիճակից, որովհետև դու քո առջև նպատակ չես դրել, չգիտես՝ ուր ես գնում։ Իշխանություններն այդ ցիկլի մեջ են այսօր և այսպես շարունակելու են՝ նպատակ ունենալով անել քայլեր, որ կնպաստեն միայն ու միայն իրենց իշխանության պահպանմանը։ Այս բոլորից ելք կա՞, իհարկե կա։ Դա այն է, ինչ ես առաջարկեցի՝ իշխանությունները գիտակցեն, ընդունեն իրենց սխալները, ելնելով մեր առաջ կանգնած էքզիստենցիալ խնդրի կարևորությունից, նստեն սեղանի շուրջ և փորձեն համաձայնել մի ծրագրի շուրջ և համատեղ ջանքերով փորձեն երկիրը դուրս բերել այս վիճակից՝ երկրի ներսում միասնականություն հաստատելով, պառակտումը վերացնելով և կանխելով արտագաղթը, որի մասին մենք արդեն խոսեցինք։  



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:09
Սալահը հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Լիվերպուլից»
«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռանալու մասին։ Եգիպտացին ասել է, որ իր առջև...
Աղբյուր` Panorama.am
11:41
Մեզ մարտահրավեր է նետված կառավարիչների մի փոքրիկ խմբակի կողմից. Բագրատ Սրբազան
«Մեր պայքարը, շարժումը չարի դեմ է, հակառակորդի դեմ է, կանգնելն է հակառակորդի դեմ, դուրս գալ հակառակորդի, չարիքի, ստի դեմ»,-...
Աղբյուր` Panorama.am
11:23
Լեհաստանում ֆերմերները բողոքի ցույց են անում
Նրանք վրդովված են առևտրի և բնապահպանության վերաբերյալ ԵՄ որոշումներից
Աղբյուր` Panorama.am
10:55
Փաշինյանը մանիպուլացնում է. 787.000-ը հյուրանոցի գրեթե մեկ գիշերվա ծախսն է. Աննա Հակոբյանի Իտալիա այցի ծախսերը շարունակում են գաղտնի պահել
Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել  Հռոմում իր և կնոջ հյուրանոցային համարից՝ նշելով, թե իբր...
Աղբյուր` Panorama.am
10:54
Զախարովան արձագանքել է Սիրիայում ռուսական ռազմաբազաները հանելու մասին Բերբոքի հայտարարությանը
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը պետք է քննարկի Գերմանիայում ամերիկյան բազաների ճակատագիրը, այլ ոչ թե խոսի Սիրիայում ռուսական...
Աղբյուր` Panorama.am
10:23
Փաշինյանը հերոսանալու սեփական թեզ է հնարել
«Սա է հերոսությունը առօրեականացնելու և առօրյան հերոսականացնելու իմ թեզը»
Աղբյուր` Panorama.am
10:16
070 կոդով անձնագրի հետ միաժամանակ պետք է ներկայացնեն նաև ժամանակավոր պաշտպանության վկայականը
Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները անհրաժեշտ է փոխարինել նորով։ Այս մասին հայտնում են Միգրացիայի և քաղաքացիության...
Աղբյուր` Panorama.am
10:01
Le Figaro. Ֆրանսիացիների 60%-ը ցանկանում է, որ Մակրոնը հրաժարական տա
Ֆրանսիացիների կեսից ավելին ցանկանում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լքի իր պաշտոնը։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այս մասին են վկայում Le...
Աղբյուր` Panorama.am
09:49
Ճանապարհներին մեքենաներ են արգելափակվել
Հունվարի 3-ին ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի, Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են...
Աղբյուր` Panorama.am
09:45
Ժամանակին հայերը Նոր տարին դիմավորում էին ավելի զուսպ սեղաններով ու ավելի մեծ նշանակություն էին տալիս Սուրբ Ծննդյան խորհրդին
Ժամանակին հայկական ամանորյա սեղաններին Տարեհացը, ոսպը, սիսեռը, պասային կերակուրներն էին փոխարինում խոզի ազդրին, նրբաբլիթներին: Հայերը Նոր տարին...
Աղբյուր` Panorama.am
09:30
Թրամփը շնորհավորել է Ջոնսոնին՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
«Ամերիկացիները չորս տարի սպասում էին «առողջ բանականության, ուժի և առաջնորդության», և այժմ նրանք կստանան այն»։
Աղբյուր` Panorama.am
09:06
Փարաքարի նախնական ընտրություններին կմասնակցի 6 թեկնածու, այդ թվում հրաժարական տված ղեկավարը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում կայացված որոշմամբ Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրություններին...
Աղբյուր` Panorama.am
08:59
Հրդեհ Երևանում, այրվել է գույք, հատակ, առաստաղ
Հունվարի 4-ին, ժամը 00:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թախտաջյան փողոցի տներից մեկում հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
08:52
Միքայել Ռոստոմյանը լրացրել է միջազգային վարպետի նորմա
Միքայել Ռոստոմյանը «North American Open 2024» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրել է միջազգային վարպետի նորմա:...
Աղբյուր` Panorama.am
22:46
Էդմոն Մարուքյան. Իրականությունն այն է, որ անցյալ տարի մեր պետությունը կրել է զգալի կորուստներ
Հատուկ հանձնարարություններով հատուկ դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
21:39
Սարսափելի դեպք Արմավիրում. Կինը փորձել էր հղիությունն ընդհատել, ապա՝ խեղդել էր երեխային
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին
Աղբյուր` Panorama.am
21:26
Սարգիս Ադամյանը պայմանագիր է կնքել գերմանական մեկ այլ ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Քյոլնից» տեղափոխվել է Բունդեսլիգա-2-ը ներկայացնող մեկ այլ ակումբ` «Յան...
Աղբյուր` Panorama.am
21:22
Դանակահարություններ Աբովյան քաղաքի եկեղեցի հարևանությամբ
Ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 1-ին «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ մարմնական...
Աղբյուր` Panorama.am
19:35
Առաջին անգամ բռնցքամարտի մեր հավաքականները կունենան համակարգող մարզիչ
Մազչական նոր նշանակումներ են տեղի ունեցել  Հայաստանի բռնցքամարտի հավաքական թիմերում։ Ֆեդերացիայից հայտնում են, որ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:31
Երևանում թալանել են բեռնափոխադրումներ իրականացնող հայտնի ընկերություններից մեկը
Այսօր՝ հունվարի 3-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ...
Աղբյուր` Panorama.am
19:20
Լուկաշենկոն վստահ է՝ եվրոպացի դիտորդները Բելառուս են գնալու պատրաստի հայտարարություններով
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեռ չի որոշել՝ հրավիրե՞լ, թե՞ ոչ եվրոպացի դիտորդներին հունվարի 26-ին կայանալիք ընտրությունների ժամանակ։...
Աղբյուր` Panorama.am
19:05
Լեոն Սաբուան հեռանում է «Ուրարտու»-ից
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և հարձակվող Լեոն Սաբուան երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:57
Հաղթանակ թաղամասում կրակոցներ չէին, պայթուցիկներ էին. ՆԳՆ
33-ամյա տղամարդն ազատ է արձակվել
Աղբյուր` Panorama.am
18:48
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Անթալիա նահանգում տեղի է  ունեցել 4.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:07
Ինչու են որոշ մարդկանց մոտ մազերն ու եղունգներն ավելի արագ աճում. Հետազոտություն
Գիտնականները տևական ժամանակ հետազոտություն են իրականացրել՝ պարզելօու, թե ինչու է որոշ մարդկանց մոտ եղունգներն ու մազերն ավելի արագ աճում, քան...
Աղբյուր` Panorama.am
16:51
Բագրատաշենում տուժածների թիվն ավելացել է
 Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում բռնկված հրդեհի հետևանքով  տուժածների թիվը հասել է երեքի։ Ավելի վաղ ՆԳ նախարարությունից...
Աղբյուր` Panorama.am
15:22
Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով կա երկու տուժած
Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով կա երկու տուժած։ Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից։ «Հրդեհը...
Աղբյուր` Panorama.am
14:15
Կադրեր Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհից
Համացանցում հայտնվել են տեսանյութեր Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում բռնկված հրդեհից։ Տեսանյութերում լսվում է ճարճատյուն, երևում...
Աղբյուր` Panorama.am
14:07
Սուրբ Էջմիածնում Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդը
Այս տարի հունվարի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը
23:48 31/12/2024

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}