Հովիկ Աղազարյանը հայտնվել է կոռուպցիոն սկանդալի կենտրոնում
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտնվել է կոռուպցիոն սկանդալի կենտրոնում: Այս մասին գրում է NEWS.am-ը;
«Խոսքը Հայաստանից սահմանված ընթացակարգերի խախտմամբ մանր եղջերավոր անասուններ արտահանելու հարցում թույլ տրված ենթադրյալ հովանավորչության դեպքի մասին է, որն առնչվում է պատգամավորի անվան հետ:
Մեզ հայտնի դարձավ, որ դեպքի առնչությամբ քրեական վարույթ կա հարուցված: Առաջիկայում պարզ կդառնա, թե ի՞նչ գնահատական կտան Աղազարյանի ենթադրյալ արարքին իրավապահները և մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնող դատախազությունը:
Ի դեպ՝ շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Հայաստանից մանր եղջերավոր անասունների արտահանման բիզնեսի հովանավորչությամբ ներկայումս զբաղվում են ՔՊ-ական այլ պատգամավորներ ևս»,- ասվում է լուրում:
Հարակից հրապարակումներ`
- 50 հազար դոլարի հիփոթեք ունեմ, ինձ պարգևավճարը պետք է, որ մարեմ. Հովիկ Աղազարյան
- «Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանի կինը միաժամանակ երկու պետական հիմնարկում է աշխատում
- Պետք է շատ մեծ կարևորություն չտանք կրակոցներին. Հովիկ Աղազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան