Ընդդիմությունն ադրբեջանական խոսնակի դերում է. ՔՊ-ական պատգամավոր
«Մենք գտնվում ենք բանակցային ընթացքի մեջ, խորհրդապահական ռեժիմում։ Խաղաղության պայմանագրի դրույթներն այս պահին հնարավոր չէ հրապարակայնացման, քանի որ կխոչընդոտեն բանակցային ընթացքին»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Նա նշեց, երբ մեջբերվում են ընդդիմության տարբեր դիրքորոշումներ, վարկածներ, իբր թե խաղաղության պայմանագրի մեջ գրված են սա կամ այն, չի կարող բխել իրականությունից. «Կյանքը, փորձը ցույց է տվել, որ անգամ փաստաթղթին ծանոթանալուց հետո են դուրս եկել ու այլ բան ասել»։
«Ընդդիմությունը շարունակում է առաջ բերել նարատիվներ, որոնք չեն բխում Հայաստանի շահերից»,- ասաց Ա.Հովհաննիսյանը։
Լրագրողի դիտարկմանը, որ ընդդիմությունը հղում է անում Ադրբեջանի հրապարակային պահանջներին, Ա. Հովհաննիսյանն ասաց. «Ուզում եմ արձանագրել, Ադրբեջանն է ասում, որ Հայաստանը նման պարտավորություն է վերցրել և ասում է ընդդիմությունը, ընդդիմության առաջնորդությունը ստանձնած գողական եկեղեցականը։
Սա ուղղակի խայտառակություն է»։
Ճեպազրույցին ներկա ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանն ասաց. «Առաջին անգամ չէ, որ ընդդիմությունն ադրբեջանական խոսնակի դերում է, սա ապշեցուցիչ է, թե ինչպես կարող է Հայաստանի ընդդիմությունը լինել Ադրբեջանի խոսնակի դերում»։
Ա» Հովհաննիսյանը նաև ասաց, որ վստահ չեն, որ «Խաղաղության պայմանագրից» հետո Ադրբեջանը չի հարձակվի Հայաստանի վրա:
Հարակից հրապարակումներ`
- Մենք աջակցում ենք «սրբազան շարժմանը». Արծվիկ Մինասյան
- Ադրբեջանը կարող է ասել, որ Երևանում «Վազգեն Սարգսյանի» փողոցի առկայությունը ռևшնշիզմի դրսևորում է. Խաչատրյան
- Մեր առջև որևէ դուռ չի կարող փակված լինել. Բագրատ Սրբազանը՝ Հ1-ից դուրս գալուց հետո
- Բագրատ Սրբազանի հարցազրույց՝ Հանրային հեռուստաընկերությանը
- Բագրատ Սրբազանը համաձայնեց հարցազրույցի ձևաչափին, սակայն 25 րոպեի առաջին մասում ուղերձ հնչեցնելու պայմանով
- Փաշինյան. 2016թ. բանակցությունների սեղանին դրված փոխզիջումները եղել են Հայաստանի գոյություն չունենալու մասին
- Լավ եմ արել՝ արգելել եմ. Նիկոլ Փաշինյանը՝ Արծվիկ Մինասյանին