ՔՊ-ականը՝ ընդդիմությանը. Հատկապես ձեր մայրենի լեզվով տարբերակում даже слово коридор там нету
ՔՊ-ական պատգամավոր, «Ազատություն» ռկ-ի նախկին լրագրող Սիսակ Գաբրիելյանը, անդրադառնալով Հանրային հեռոիստաընկերությամբ Բագրատ Սրբազանի հարցազրույցին, գրել է.
«Ադրբեջանը հանգիստ կարող է կրճատել ծախսերը դպրոցներում կամ համալսարաններում հայոց լեզու ուսուցանելու համար: Հայաստանի Հանրապետությունում երբևէ այսքան լավ հայերեն խոսող հակապետական ընդդիմություն չի եղել: Թե բա նոյեմբերի 9-ի պայմանագրով մեր պարտավորություններից է Զանգեզուրի միջանցք տալը… եսիմ:
Ախր, ոչ հայերենով, ոչ էլ հատկապես ձեր մայրենի լեզվով տարբերակում даже слово коридор там нету.
Հ.Գ.
Բրավո Հանրային հեռուստաընկերությանը՝ պրոֆեսիոնալիզմի և ժողովրդավարության սկզբունքների պահպանման համար»: