Ադրբեջանը մեծ ծավալի սպառազինություն է գնում. Աբրահամյան
«Ադրբեջանը բավականին մեծ ծավալի սպառազինություն է գնում»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա նշեց, որ ի տարբերություն նախորդ շրջափուլի` 2017-2020 թվականների, այս շրջափուլում` 2021-2024 թթ. Ադրբեջանում ոչ միայն մեծածավալ գնումներ են իրականացնում, այլ հիմնականում մոդելների, ծավալների, տեսականու առումով բավականին գաղտնի են մնում այդ տեղեկությունները, ինչը շատ ավելի անկանխատեսելի է դարձնում ադրբեջանական վտանգավորությունը, հատկապես այն պարագայում, երբ Ադրբեջանը ամենաբարձր մակարդակով մշտապես հայտարարում է, որ ուժի կիրառման հարցը շարունակում է մնալ իր օրակարգում։
Տ.Աբրահամյանը նշեց, որ վտանգավոր ուղղություններից ՀՀ-ին ուղղված ապառազմականացման դրույթն է, որն Ադրբեջանը բերում և տեղավորում է ակտիվ օրակագրի շրջանում։
«Այս պահին Հայաստանի իշխանություններն առավելագույնը փորձում են զիջողականություն դրսևորել, բավարարել հնարավոր բոլոր պահանջները, բայց իրականությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը եղած ցանկով չի սահմանափակվում և Հայաստանի զիջողականությանը զուգահեռ հանդես է գալիս նոր նախապայմաններով, ինչը ուղեկցվում է շանտաժի և սպառնալիքների մոտեցմամբ»,-ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պագամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան