Բագրատ Սրբազանի հարցազրույց՝ Հանրային հեռուստաընկերությանը
«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոսպոս Գալստանյանը հարցազրույց է տալիս Հանրային հեռուստաընկերությանը։
Բագրատ սրբազանի ուղերձից հետո հարցազրույցի կանցկացնի Պետրոս Ղազարյանի հետ։
«Դիմում եմ ժողովրդին՝ ժամանակն է արթանանալ, սթափվել։
Դիմում եմ լայն հանրությանը։ Իմ կյանքը դրել եմ այս զոհասեղանին։ Մեր քայլերը տանում են մեզ մեր նախանշած ծրագրին՝ ժամ առաջ հեռացնելու այս իշխանությանը։
Դիմում եմ գործարարներին։ Դուք ծառայում եք այս ռեժիմին, լռելու իրավունք չունեք, քանի որ հայրենիք եք զիջելու։ Շատերիդ համար ձեր հայրենիքը ձեր ունեցվածքն է, բայց դա կորցնելու եք։ Տեսաք, թե ինչ եղավ Արցախում, նույնը տեղի է ունենալու Հայաստանում, և հեռու չէ այդ օրը»,- ասաց Սրբազանը՝ Հանրային հեռուստաընկերության եթերում։
Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ հոկտեմբերի 6-ին՝ ժամը 18․00-ին, սպասում է ժողովրդին Հանրապետության հրապարակում, որտեղ տեղի կունենա մեր հանրահավաք։
«Մենք գտնվում ենք աղետի մեջ և մենք կանխելու ենք այդ աղետները։
Հայկի ժառանգները գալու են քո հետևից, այս չարիքի իշխանությանը վերջ է տրվելու»,- ուղերձում ասաց Բագրատ Սրբազանը։
Արդեն հարզազրույցի ժամանակ Բագրատ Սրբազանը հարցազրույցը վարող Պետրոս Ղազարյանին ասաց. «Ես չեմ եկել ձեր հարցերին պատասխանելու, դուք մեկնաբանություն եք անում, ինչպես միշտ արել եք։
Այդ մարդու որևէ խոսք որևէ արժեք չունի ինձ համար»։
2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի մասին հարցին ի պատասխան Բագրատ Սրբազանն ասաց. «Այդ թուղթը ստորագրողը նույն խաբեբա մարդն է, թե ինչ կանենք մենք, ես չեմ ուզում...։ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթն ամոթի, խայտառակության փաստաթուղթ է։ Չեղարկելու ենք, թե ոչ, մեր իմանալիքն է»։
Սրբազանն ասաց, որ իր ծրագրի մասին նախկին հանրահավաքների ժամանակ մանրամասն ներկայացրել է։
Պետրոս Ղազարյանը հարցրեց. «Դուրս եք գալիս, ասում եք՝ Փաշինյանը 15 րոպեից պիտի գնա, 96 րոպեից կգնա, ամռանը կգնա, աշնանը կգնա։ Չե՞ք կարծում, որ ասածը չի իրականանում և դա արժեզրկում է շարժումը»։
Սրբազանն ասաց. «Դա ձեր գործը չի։ Շարժումն ունի տրամաբանություն, ծրագիր, մի տեղ կսխալվի, մի տեղ ճիշտ կլինի։ Պայքարը մի բանի համար է՝ հայրենիք և պատիվ, որից մեզ զրկել է այս իշխանությունը։
Կոռուպցիան հիմա ավելի մեծ թափով գոյություն ունի։ Սոցիալական անարդարություն կա, պաշտոնյաները ցոփ ու շվայտ են ապրում»։
Սրբազանը չմանրամասնեց, թե ինչ է քննարկել ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ հանդիպումների ժամանակ։
«Պետք լիներ, կհայտարարեինք։ Եթե անհրաժեշտություն լիներ հայտարարել, ես կհայտարարեի»։
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ Սրբազանը համաձայնեց հարցազրույցի ձևաչափին, սակայն 25 րոպեի առաջին մասում ուղերձ հնչեցնելու պայմանով
- Մենք պատրաստ ենք ուղիղ եթերում` հարցազրույցի ձևաչափով, հյուրընկալել Բագրատ Գալստանյանին. Հանրային հեռուստաընկերություն
- Այսպիսի դանդաղ ընթացքը մեզ գոհացնող չէ. Բագրատ Սրբազան
- Բագրատ Սրբազան․ Մեր դիմաց ծանր իրադարձություններ են, դավաճանական նոր ծրագրեր․․․
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան