Telegram-ի աշխատանքում խափանումներ են
Telegram-ի օգտատերերը բողոքում են հավելվածի աշխատանքում խափանումներից, հիմնականում մեսենջերը երկար ժամանակ է պահանջում հաղորդագրություններ ուղարկելու համար, ֆայլերը չի բեռնում։ Ոմանք չեն կարողանում զանգեր կատարել: Խնդիրներ են նկատվում ինչպես հավելվածի բջջային, այնպես էլ համակարգչային տարբերակը։
Մի շարք օգտատերեր հայտնում են, որ մեսենջերը մի քանի օր դանդաղ է աշխատում։ Միևնույն ժամանակ, Ռիա նովոստիի հաղորդմամբ, խափանումներին հետևելու ծառայությունները չեն ցույց տալիս մեծ թվով բողոքներ Telegram-ի աշխատանքի վերաբերյալ։