Աշոտյան. ՄԱԿ-ում Փաշինյանի ելույթը Պուգաչովայի հայտնի երգի ռեմիքսն է
«Ես զարմանում եմ ձեր զարմանքի վրա։ Ամեն տեղ, երբ հասարակությունը ցանկանում է իր արադարացի պահանջը ձևակերպել, առաջանում են ոստիկանական շարքեր՝ լինի համալսարան, բուհական միջավար, հեռուստաընկերություն»,-երեկ Հանրային հեռուստաընեկերության շենքի մոտ մեծաթիվ ոստիկաններ բերելու վերաբերյալ հարցին ի պատասխան ասաց Արմեն Աշոտյանը։
Նա ներկայացրել էր դատական հերթական նիստին։ Հիշեցնենք, որ նրա խափանման միջոց կալանքը փոխվել է տնային կալանքի ու գրավի։
Խոսելով Հեռուստաընկերության մասին՝ Աշոտյանն ասաց, այն վաղուց հանրային չէ, փաշինյանական է։
«Միգուցե մեր իշխանության օրոք լիարժեք անախ չի եղել Հ1-ը, բայց այսօրպա պես խայտառակություններ չեն եղել։ Ես հիշում եմ, այն ժամանակ Նիկոլը Հ1-ի հաղորդումներից չէր իջնում, ի դեպ բոլոր հաղորդումներից՝ զվարճալի, իմիջային, քաղաքական։ Անգամ ես անգամ ես եմ մեկ անգամ հյուրընկալել իմ հաղորդաշարում, եթե չեմ սխալվում: Իսկ Պետրոս Ղազարյանը երեկ ստում էր ուղիղ եթերում: 2018 թվականի դեկտեմբերից հետո վերջին անգամ գնացի իրեն հյուր, դիմել եմ, որպեսզի հրավիրի ինձ, իսկ ես, կներեք անհամեստությանս համար, ամենավերջին մարդը չեմ Հայաստանի քաղաքական դաշտում, որին 5 տարի չեն հրավիրել եթեր, լավ, 15 ամիս կալանքի տակ էի, բա էն 3.5 տարին ինչի՞ չեն հրավիրել ինձ եթեր: Հ1-ում կա շատ խիստ սև ցուցակ, և Սրբազանի դժգոհությունները մեղմ էին և իրավացի»,- ասաց Աշոտյանը:
Իր նկատմամբ հարուցված քրեական գործի վերաբերյալ հարցերին նա չպատասխանեց, ինչ վերաբերում է ՄԱԿ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթին, Աշոտյանն ասաց.
«Պուգաչովան մի երգ ունի, Нас Бьют-Мы Летаем, ռեմիքս է արել. «Нас бьют, мы болтаем», մոտավորապես այսպես վիճակ էր։ Պետական, քարոզչական, դիվանագիտական, քաղաքական սնանկության տոտալ իրավիճակ էր։ Ելույթների մասով շատ է քննարկվել, ավելացնելու բան չունեմ»,-ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան