ԱՀԿ-ն կոչ է անում սահմանափակել երեխաների շրջանում սմարթֆոնների օգտագործումը
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) աշխարհի բոլոր երկրներին խորհուրդ է տվել միջոցներ ձեռնարկել երեխաների շրջանում սմարթֆոնների օգտագործումը սահմանափակելու համար՝ համեմատելով դրանց վնասը ծխելու հետ։
Վեստի.ռու-ի հաղորդմամբ, Politico-ին տված հարցազրույցում Առողջապահության ազգային ռազմավարությունների և համակարգերի բաժնի տնօրեն Նատաշա Ազոպարդի-Մուսկատն ասել է, ԱՀԿ-ն նման կոչով է դիմել, քանի որ Եվրոպայում դեռահասների շրջանում հոգեկան առողջության խնդիրներն աճում են։ Կազմակերպությունը կարծում է, որ տենդենցի պատճառը տեսախաղերն ու սոցիալական ցանցերն են։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն առաջարկում է սահմանափակել գաջեթներ օգտագործողների տարիքը, ինչպես նաև վերահսկել սարքերի արժեքը և արգելել դրանց օգտագործումը մի շարք վայրերում։
«Ինչպես ցանկացած այլ ոլորտում, այս գործիքները կարող են օգտագործվել հաջողությամբ և արդյունավետորեն», - ավելացրել է նա։
Երեխաների կողմից սմարթֆոնների անսահմանափակ օգտագործումը կարող է ազդել նրանց հոգեկան առողջության, կրթական արդյունքների և սոցիալականացման վրա:
Ավելի վաղ ԱՀԿ-ն հայտնել էր, որ յուրաքանչյուր 10-րդ դեռահասը վիդեոխաղերից և սոցիալական ցանցերից կախվածության պատճառով բախվում է հոգեկան խնդիրների։ Վիճակագրությունը կազմվել է «Դպրոցական տարիքի երեխաների առողջական վարքագիծը» հետազոտության շրջանակներում, որն ուսումնասիրել է 11-ից 15 տարեկան ավելի քան 280 հազար անչափահասների վարքագիծը։
Հարակից հրապարակումներ`
- Բրիտանական իշխանություններն անհանգստացած են երեխաների շրջանում նիկոտինային քաղցրավենիքի տարածվածությամբ
- 7 տարեկան երեխաների շրջանում ամեն 4-րդն ավելցուկային քաշ ունի.Լենա Նանուշյանն
- ԱՄԿ. Երեխաների շրջանում սովի վտանգն աճում է
- ԱՀԿ. Երեխաների շրջանում ճարպակալության մակարդակը համավարակի ընթացքում աճել է
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան