ԱՄՆ-ը և Իսրայելը մեկ շաբաթվա ընթացքում 39 հարված են հասցրել Եմենին
Միացյալ Նահանգները և Իսրայելը վերջին շաբաթվա ընթացքում 39 հարված են հասցրել Եմենին, Անսար Ալլահ շարժումը (հութիները) մեծացնում է ռազմական գործողությունները Իսրայելի դեմ։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին Եմենի հյուսիսում իշխող շարժման առաջնորդ, զինված ուժերի գլխավոր հրամանատար Աբդել Մալիքի ալն ասել է Al-Masirah հեռուստաալիքի եթերում:
«Ամերիկացիներն ու իսրայելցիները ձգտել են սաստկացնել իրենց ագրեսիան Եմենի ժողովրդի դեմ, ընդ որում՝ Իսրայելի և ամերիկյան օդուժը այս շաբաթ 39 հարձակում է իրականացրել Եմենի վրա», - ասաց նա:
Միևնույն ժամանակ, ինչպես հավաստիացրել է հութիների առաջնորդը, ԱՄՆ-ն և Իսրայելը չեն կարողացել կանգնեցնել Եմենի գործողությունները, այդ թվում՝ առևտրային նավերի դեմ։