Հասարակություն 00:17 03/10/2024 Հայաստան

Բագրատ Սրբազանի հարցազրույց՝ Հանրային հեռուստաընկերությանը

«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոսպոս Գալստանյանը հարցազրույց է տալիս Հանրային հեռուստաընկերությանը։ 

Բագրատ սրբազանի ուղերձից հետո հարցազրույցի կանցկացնի Պետրոս Ղազարյանի հետ։

«Դիմում եմ ժողովրդին՝ ժամանակն է արթանանալ, սթափվել։

Դիմում եմ լայն հանրությանը։ Իմ կյանքը դրել եմ այս զոհասեղանին։ Մեր քայլերը տանում են մեզ մեր նախանշած ծրագրին՝ ժամ առաջ հեռացնելու այս իշխանությանը։

Դիմում եմ գործարարներին։ Դուք ծառայում եք այս ռեժիմին, լռելու իրավունք չունեք, քանի որ հայրենիք եք զիջելու։ Շատերիդ համար ձեր հայրենիքը ձեր ունեցվածքն է, բայց դա կորցնելու եք։ Տեսաք, թե ինչ եղավ Արցախում, նույնը տեղի է ունենալու Հայաստանում, և հեռու չէ այդ օրը»,- ասաց Սրբազանը՝ Հանրային հեռուստաընկերության եթերում։ 

Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ հոկտեմբերի 6-ին՝ ժամը 18․00-ին, սպասում է ժողովրդին Հանրապետության հրապարակում, որտեղ տեղի կունենա մեր հանրահավաք։

«Մենք գտնվում ենք աղետի մեջ և մենք կանխելու ենք այդ աղետները։ 

Հայկի ժառանգները գալու են քո հետևից, այս չարիքի իշխանությանը վերջ է տրվելու»,- ուղերձում ասաց Բագրատ Սրբազանը։ 

Արդեն հարզազրույցի ժամանակ Բագրատ Սրբազանը հարցազրույցը վարող Պետրոս Ղազարյանին ասաց. «Ես չեմ եկել ձեր հարցերին պատասխանելու, դուք մեկնաբանություն եք անում, ինչպես միշտ արել եք։

Այդ մարդու որևէ խոսք որևէ արժեք չունի ինձ համար»։

2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի մասին հարցին ի պատասխան Բագրատ Սրբազանն ասաց. «Այդ թուղթը ստորագրողը նույն խաբեբա մարդն է, թե ինչ կանենք մենք, ես չեմ ուզում...։ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթն ամոթի, խայտառակության փաստաթուղթ է։ Չեղարկելու ենք, թե ոչ, մեր իմանալիքն է»։ 

Սրբազանն ասաց, որ իր ծրագրի մասին նախկին հանրահավաքների ժամանակ մանրամասն ներկայացրել է։ 

Պետրոս Ղազարյանը հարցրեց. «Դուրս եք գալիս, ասում եք՝ Փաշինյանը 15 րոպեից պիտի գնա, 96 րոպեից կգնա, ամռանը կգնա, աշնանը կգնա։ Չե՞ք կարծում, որ ասածը չի իրականանում և դա  արժեզրկում է շարժումը»։

Սրբազանն ասաց. «Դա ձեր գործը չի։ Շարժումն ունի տրամաբանություն, ծրագիր, մի տեղ կսխալվի, մի տեղ ճիշտ կլինի։ Պայքարը մի բանի համար է՝ հայրենիք և պատիվ, որից մեզ զրկել է այս իշխանությունը։

Կոռուպցիան հիմա ավելի մեծ թափով գոյություն ունի։ Սոցիալական անարդարություն կա, պաշտոնյաները ցոփ ու շվայտ են ապրում»։

Սրբազանը չմանրամասնեց, թե ինչ է քննարկել ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ հանդիպումների ժամանակ։

«Պետք լիներ, կհայտարարեինք։ Եթե անհրաժեշտություն լիներ հայտարարել, ես կհայտարարեի»։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:47
Թոշակառուները պետք է գոհ լինեն, որ չեն առաջարկում բարձր կենսաթոշակ ստանալու համար ատեստացիա անցնեն. Գեղամ Նազարյան
«Հերոսը նա է, ով մարտի դաշտում վտանգում է իր կյանքը հանուն երկրի և պետության, սա քննարկման ենթակա չէ, թե հետո էլ ով է հերոս»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
12:30
ՈՒՂԻՂ. «Գոյ»-ի անձնակազմի բողոքի ակցիան ՄԻՊ գրասենյակի դիմաց
«Գոյ» թատրոնի անձնակազմը ՄԻՊ գրասենյակի դիմաց բողոքի ակցիա է իրականացնում։ Վերջին օրերին նստացույց իրականացրած դերասանները նշեցին,...
Աղբյուր` Panorama.am
12:18
Անմիջապես ազատ արձակել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը և մյուս բոլոր հայ գերիներին. ԱԺ հայտարարության նախագիծը
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ներկայացրել են «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների...
Աղբյուր` Panorama.am
11:53
Վրաստանի նախագահական ընտրությունները կարող են տեղի ունենալ հունվարի սկզբին
Վրաստանում նախագահական ընտրությունները, ենթադրաբար, տեղի կունենան 2025 թվականի հունվարի սկզբին․ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին հայտնել է վարչապետ...
Աղբյուր` Panorama.am
11:37
Հորս ձերբակալությունը շատ հստակ ուղերձ էր՝ ոչ մի հայ անվտանգ չէ. Ռուբեն Վարդանյանի որդի
«Մենք պետք է ավելի շատ խոսենք քաղբանտարկյալների մասին, պետք է ավելի շատ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա»։
Աղբյուր` Panorama.am
11:31
«Զվարթնոց»-ում հայտնաբերել են օդանավակայանի աշխատակցի մարմինը
Նոյեմբերի 8-ին ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ժամանակավորապես դադարեցվել է Հայաստան բնական գազի մատակարարումը
«Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ — Սագուրամո» (DN 1000) հատվածում...
Աղբյուր` Panorama.am
11:08
Ադրբեջանը սպառնում է՝ ամենատարբեր միջոցներով հասնելու են Հայաստանի նկատմամբ ճնշումների և պատժամիջոցների. Աբրահամյան
«Հայաստանի իշխանությունը միակ բանը, որն անում էր, իրականությունից փախուստն էր»
Աղբյուր` Panorama.am
11:05
Քննարկվել են Հայաստանում «Ericsson»-ի գործունեությանը և համագործակցության հետագա հնարավորություններին վերաբերող հարցեր
Նախօրեին Շվեդիա այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ստոկհոլմի քաղաքային խորհրդի նախագահ Օլլե Բուրելի հետ։...
Աղբյուր` Panorama.am
10:53
Բորբոսասնկեր, միկրոօրգանիզմներ «Ռագմակ»-ի գործարանի արտադրած տոմատում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Ռագմակ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների...
Աղբյուր` Panorama.am
10:49
Ի՞նչ պաշտոն է պատրաստել Թրամփը Իլոն Մասկի համար
ԱՄՆ 47-րդ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ  SpaceX, Tesla և X ընկերությունների ղեկավար, միլիարդատեր Իլոն Մասկը...
Աղբյուր` Panorama.am
10:38
«Գոյ» թատրոնի անձնակազմն այսօր ակցիա կանի ՄԻՊ գրասենյակի մոտ
«Գոյ» թատրոնի դերասանները արդեն 6 օր է նստացույց են անում թատրոնի մուտքի մոտ։ Նրանց պահանջն է՝ «ԿԳՄՍ Նախարարությունից...
Աղբյուր` Panorama.am
10:33
Քաղաքացին ԱԺ շենքի մոտ սպառնացել բենզինը լցնել վրան ու պտուտակահանը մտցնել կոկորդը
Նոյեմբերի 12-ին ժամը 13:00-ին Ազգային ժողովի շենքին է մոտեցել մի քաղաքացի, ով իր բանավոր հայտարարությամբ հայտնել է, որ Գավառում ունի հողային...
Աղբյուր` Panorama.am
10:19
Հայաստանի հետ բանակցվող փաստաթղթի տեքստում որոշակի հարցեր կան. Հաջիև
Նա հայտնել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը հաջորդ ամիս կվերադառնան խաղաղության պայմանագրի տեքստի քննարկմանը։
Աղբյուր` Panorama.am
10:08
Ալեքս Սահակյանը կստանա միջազգային վարպետի կոչում
Ալեքս Սահակյանը շախմատի աշխարհի մինչև 18 տարեկան պատանիների առաջնության շրջանակներում հաղթահարեց 2400 վարկանիշային շեմը և քանի որ արդեն ունի...
Աղբյուր` Panorama.am
10:00
«Ադրբեջանը՝ COP29-ը հյուրընկալող հանցավոր պետություն». Արտակ Բեգլարյանի հարցազրույցը Ֆիգարոյին
Արցախ Միության նախագահ, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար և Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հարցազրույց է տվել ֆրանսիական...
Աղբյուր` Panorama.am
09:37
Վթար Սեբաստիայի փողոցում. Մի քանի մարդ հոսպիտալացվել է
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն նոյեմբերի 12-ին, ժամը 20:30-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցի թիվ 37 շենքի...
Աղբյուր` Panorama.am
09:22
Նոյեմբերի 13-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 13-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում 384.97 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
09:18
Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է: Լարսի...
Աղբյուր` Panorama.am
09:13
Գերասիմ Վարդանյան. Իմ ու իմ ընկերների պայքարը բանտերով կանգնեցնել հնարավոր չէ
Դաշնակցական գործիչ Գերասիմ Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց տնային կալանքը փոխվել է։ Ֆեյսբուքյան գրառմամբ նա դիմել է ընկերներին....
Աղբյուր` Panorama.am
09:05
«Ժողովուրդ». Ինչու են Փաշինյանի թիկնապահ Գրիգոր Մանուկյանին կանչել դատարան
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Նիկոլ Փաշինյանի թիկնապահ Գրիգոր Մանուկյանին...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Հրապարակ». Հայաստանը կողմ քվեարկելուց բացի նաև համահեղինակ է եղել ՄԱԿ-ում ընդունված ՌԴ բանաձևին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կոմիտեն ընդունել է նացիզմի հերոսացման դեմ պայքարի վերաբերյալ ՌԴ-ի...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Եվրոպամետ ուժերը արդեն իսկ պատրաստվում են «պլան Բ»-ի. Ի՞նչ են մտադիր անել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արտախորհրդարանական ուժերը «պլան Բ»...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Ինչ որոշում ունի ՔՊ-ն Սիրունյանի ԲԴԽ անդամ դառնալու հարցում
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-ն այս շաբաթ կընտրի ԲԴԽ անդամ: ՔՊ-ն առաջադրել է նախկին դատախազ, այժմ փաստաբան, 2018-ից...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Ժողովուրդ». Էկոպարեկային ծառայության ներդրումը նախարարության համար արժեցել է 5.7 միլիարդ դրամ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ռենջերներ»-ից էկոպարեկներ և վայրի բնության պահապաններ դարձածները միլիոնավոր նոր...
Աղբյուր` Panorama.am
08:47
Նոյեմբերի 13-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:41
Սասունյան. Հայերն այժմ նոր թիրախ ունեն. Հորդանանը՝ Ադրբեջանի ճնշումներին ենթարկվելու համար
Կարծես թե հայերը քիչ խնդիրներ ունեին լուծելու, հիմա էլ պետք է պահանջեն, որ Հորդանանը չեղյալ համարի իր արցախյան թեմայով «Օսկար»-ի...
Աղբյուր` Panorama.am
08:35
«Հրապարակ». Նիկոլայ Բաղդասարյանի կինն ազատության մեջ է, իսկ կդատվի՞
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք սեպտեմբերի 23-ին գրել էինք, որ ՔՊ-ական նախկին պատգամավոր, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի...
Աղբյուր` Panorama.am
08:34
«Ժողովուրդ». Նախաքննական մարմինը երկարեցնում է կալանքի ժամկետը, բայց աշխատանքի արդյունավետությունը չի երևում
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը մեկը մյուսի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան
10:59 13/11/2024

Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}