Մեր առջև որևէ դուռ չի կարող փակված լինել. Բագրատ Սրբազանը՝ Հ1-ից դուրս գալուց հետո
«Սրբազա՜ն, Սրբազա՜ն» վանկարկումներով դիմավորեցին Բագրատ արքեպիսկոսպոս Գալստանյանին Հանրային հեռուստաընկերության շենքից դուրս գալու ժամանակ։
Հիշեցնենք, որ Սրբազանը նախ ուղերձով հանդես եկավ Հանրային հեռուստաընկերությամբ, ապա հարցազրույց տվեց Պետրոս Ղազարյանին։
«Մեր առջև որևէ դուռ չի կարող փակված լինել։ Սա ուղղակիորեն ձեր հաղթանակն է, որը տեղի ունեցավ ձեր ճնշման շնորհիվ։ Սա մեր առաջին փոքրիկ քայլն է ամբողջ մեծ հաղթանակի ճանապարհին։
Մեր պայքարը շարունակվում է էլ ավելի մեծ ծավալով, էլ ավելի համառությամբ»,- դիմելով իր աջակիցներին՝ ասաց Սրբազանը։
Նա հայտարարեց, որ հոկտեմբերի 6-ին ժամը 18․00-ին հավաքվելու են Հանրապետության հրապարակում՝ հայտարարելու հետագա գործողությունների, քայլերի մասին։
«Մեր պայքարն այլընտրանք չունի բացի հաղթանակը, բացի ճշմարտության հաղթանակը»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ Սրբազանի հարցազրույց՝ Հանրային հեռուստաընկերությանը
- Բագրատ Սրբազանը համաձայնեց հարցազրույցի ձևաչափին, սակայն 25 րոպեի առաջին մասում ուղերձ հնչեցնելու պայմանով
- Մենք պատրաստ ենք ուղիղ եթերում` հարցազրույցի ձևաչափով, հյուրընկալել Բագրատ Գալստանյանին. Հանրային հեռուստաընկերություն
- Այսպիսի դանդաղ ընթացքը մեզ գոհացնող չէ. Բագրատ Սրբազան
- Բագրատ Սրբազան․ Մեր դիմաց ծանր իրադարձություններ են, դավաճանական նոր ծրագրեր․․․
- Փողոցային խուլիգանների ասածը բացարձակ արժեք չունի․ Բագրատ Սրբազանն՝ Ալեն Սիմոնյանի մասին
- ՔՊ-ական պաշտոնյան ու ՔՊ-ական էջերը հանրահավաքին ընդառաջ լծվել են Բագրատ Սրբազանի դեմ ֆեյքային գրոհի իրականացմանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան