Թուրք բնակչության մոտ 90%-ը կարծում է, որ Իսրայելը հավակնություններ ունի Թուրքիայի տարածքի նկատմամբ
Թուրքական «Areda Survey » հետազոտական ընկերությունը նոր հարցում է անցկացրել, որին մասնակցել է 1100 մարդ։ Հարցման մասնակիցներին տրվել է «Իսրայելը Թուրքիայի տարածքի նկատմամբ հավակնություններ ունի՞» հարցը, ինչին ի պատասխան՝ 89%-ը դրական պատասխան է տվել, իսկ 10.6%-ը՝ բացասական։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հարցումն իրականացվել է Իսրայելի՝ Լիբանան մտնելուց հետո, ինչից հետո Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին։
Նման հարցում իրականացվել էր նաև 2023-ի դեկտեմբերին, որի ժամանակ մասնակիցների 81.6%-ը դրական պատասխան էր տվել հարցին, իսկ 18.4-%ը՝ բացասական։
Ըստ այդմ՝ հարցման արդյունքները նախորդի համեմեմատ զգալիորեն ավելացել են։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան