Լևոն Ջավախյան. Չպիտի ծպտվել Սրբազանի թիկունքում
Գրող, հրապարակախոս Լևոն Ջավախյանը, անդրադառնալով Սրբազանի շարժման՝ երեկ հրավիրած հանրահավաքին ու հետագա գործողություններին, գրում է.
«Բագրատ Սրբազանն իր գործն արել է, պայքարին զարթոնք է բերել։ Մի մարդու վրա , թեկուզ և Սրբազանի, չի կարելի առասպելական բեռ բարդել։ Շարժմանը քաղաքական ուժերի համախմբում ու շարունակություն է անհրաժեշտ։ Պայքարը բացահայտ բնույթ պիտի կրի, չպիտի ծպտվել Սրբազանի թիկունքում։ Պատմությունը մեզ չի ների բարեպատեհ ժամանակը կորցնելու համար։ Ազգի առջև Հայաստանի լինել, չլինելու հարցն է։
Ու՞ր են նախկին նախագահները, ու՞ր է Դաշնակցությունը, Հանրապետականը, ու՞ր է Պարույր Հայրիկյանը, Շանթ Հարությունյանը, Ժիրայր Սեֆիլյանը... Քաղաքական ամբիցիան պիտի ստորադասվի Շարժման բուն նպատակին։
Պետությունը կանգնած է անդունդի եզրին։ Վաղը ուշ կլինի... Վաղը կարող է և չլինի»։
Հարակից հրապարակումներ`
- Սուրենյանցը. Ազնիվ խոսք՝ Բագրատ Սրբազանին
- Մենուա Սողոմոնյան. Հ1-ի ցանկացած աշխատակից պետք է իմանա, որ իրեն պատիվ չի բերում Պետրոս Ղազարյանի նման մարդու կոլեգա լինելը
- ՔՊ-ականը՝ ընդդիմությանը. Հատկապես ձեր մայրենի լեզվով տարբերակում даже слово коридор там нету
- Ղազարյանը Ղազարյանին հրավիրել է հարցազրույցի
- Ճշմարտությունը ներխուժեց Հանրային Հեռուստաընկերություն ու գրավեց եթերը. Քաղաքագետ