Կառավարությունը 8 դատավորով ավելացրեց դատարաններում քրեական մասնագիտացված դատավորների կազմը
«2021 թվականին կատարված օրենսդրական փոփոխություններով սահմանվել են հանցանքներ, որոնց հիման վրա անձը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության միայն հանցագործությունից տուժածի քրեական հայցի հիման վրա»,-կառավարության նիստում ասաց Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը՝ զեկուցելով ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման դատավորների թվակազմն ավելացնելու վերաբերյալ որոշումը։
Փոխնախարարը նշեց, որ նման մեղադրանքի վարույթները 25-ն են, որոնցից յուրաքանչյուրի առաջին մասով որակման դեպքում գույքային վնասի չափով, կամ արարքի ծանրության հանգամանքի բացակայությամբ պայմանավորված վարույթը ենթակա է իրականացման, ոչ թե հանրային մեղադրանքի կարգով, այլ առանց միջդատական վարույթի՝ անմիջականորեն դատարնի կողմից մասնակի մեղադրանքի վարույթով։
Հարությունյանը նշեց, որ այդ դրույթների վերաբերյալ վարույթները չեն իրականացվում մասնավոր մեղադրանքի կարգով, քանի որ Քրեական դատավարության օրենսգրքում առկա են օրենսդրական դրույթներ, որոնց համաձայն մասնավոր իրավասութայն վարույթը կիրառվելու այն իրավասությունն իրականացնող դատարանների ստեղծումից կամ դատավորների նշանակումից հետո սկսված քերական վարույթներով։
«Նման վարույթները դադարեցվում են միայն դատարանում սահմանափակ նախատեսված հիմքերի առկայության դեպքում»,-ասաց փոխնախարարը։
Ըստ Հարությունյանի ներկայացրած վիճակագրության, 2021-23 թվականներին այդ հանցագործություններով առաջին ատյանի դատարանում քննվելեն 1108 գործ, իսկ Քննչական կոմիտեում նման գործով մոտ 12 հազար վարույթ է եղել։
«Նախագծով առաջարկվում է առաջաին ատյանի դատարաններում քրեական մասնագիտացված դատավորների կազմը 8 դատավորով լրացնել»,- Արմենուհի Հարությունյանը։
ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանն էլ ասաց, որ նոր դատավորների նշանակումբ էականորեն կնվազեցնի կոմիտեի ծանրաբեռնվածությունը
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուդ». Համակարգը լքած դատավորի վարույթում գտնվող շուրջ 200 քրեական գործերը գործող դատավորների մեջ ում, ինչպես է բաշխվելու
- Քաղաքացին վիրավորական և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել առաջին ատյանի դատարանի 4 դատավորների հասցեին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները