Ղազարյանը Ղազարյանին հրավիրել է հարցազրույցի
«Հոկտեմբերի 2-ի հանրահավաքց հետո, Բագրատ Սրբազանի հետ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում գտնվելու ընթացքում, հեռուստաընկերության տնօրինությանը հայտնել եմ, որ ցանակացած պահի պատրաստ եմ հյուրընկալվել Պետրոս Ղազարյանի տաղավարում՝ հարցազրույցի նպատակով»,-հայտնում է հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։
Նա նշում է՝ եթե այսուհետ որևէ անգամ Պետրոս Ղազարյանից կլսեք, որ ընդդիամդիր գործիչները կամ «Սրբազան պայքար»-ի մասնակցիները հրաժարվում են իր հետ հարցազրույցներից, ապա իմացեք, որ դա լկտի սուտ է։
«Միաժամանակ, համաձայնեցնելով Antifake-ի խմբագրակազմի հետ, ես ինքս եմ հրավիրել Պետրոս Ղազարյանին հարցազրույցի՝ «Իմնեմնիմի» պոդքասատում։ Հետաքրիր է, այլոց` իր տաղավար չգալուց դժգոհող Պետրոս Ղազարյանը համարձակություն ունի՞ ինքը դառնալ հյուր այլ տաղավարում և պատասխանել մարդկանց հուզող հարցերին»,-գրել է Ղազարյանը։