«Հրապարակ». Շարժման ակտիվիստներն ակնկալում են, որ ավելի շատ մարդ կմիանա իրենց
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ Հանրապետության հրապարակում ավելի շատ մարդ էր հավաքվել, քան կարելի էր ակնկալել, և դա նշանակում է, որ մարդիկ` ինչքան էլ հիասթափված և կոտրված, շարունակում են պայքարը և հույս ունեն, որ Սրբազան շարժումը հաջողության կհասնի:
Բայց շարժման ակտիվիստներն ակնկալում են, որ ավելի շատ մարդ կմիանա իրենց, և այդ միտքը, իրեն բնորոշ անկեղծությամբ, հրապարակեց Գառնիկ Դանիելյանը. «Սիրելի հայրենակիցներ ջան, սա մեկ մարդու, մեկ կուսակցության, մեկ ուժի լուծելու հարց չէ: Տանը նստած ստատուս կամ մեկնաբանություն գրելով ոչինչ չի ստացվի: Այսօր իշխանության հեռացման հարցով պետք է զբաղվեն բոլորը, նաև` գործարարները, որոնք ամբողջ ժամանակ այս ժողովրդի հաշվին հարստացել են: Պետք է բռունցքվենք, որ հաղթենք և նոր արշալույսներ բերենք այս ժողովրդին»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։