Շվեյցարիան նախատեսում է 1,7 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինային
Ուկրաինայում և Մոլդովայի Հանրապետությունում Շվեյցարիայի դեսպան Ֆելիքս Բաումանը հայտարարել է, որ Շվեյցարիայի կառավարությունը ծրագրում է առաջիկա չորս տարիների ընթացքում 1,7 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինայում վնասված օբյեկտների վերականգնման ծրագրերին։
«Մեր համագործակցության կարևոր կետը մնում է «Վաղ վերականգնման» ծրագրերը, որոնց շրջանակներում Շվեյցարիայի կառավարությունը նախատեսում է առաջիկա չորս տարիների ընթացքում 1,5 միլիարդ շվեյցարական ֆրանկ հատկացնել Ուկրաինայում վերականգնողական ծրագրերի համար»,- «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, Բաումանի խոսքերն է մեջբերում ուկրաինական կառավարական պորտալը։
Նրա խոսքով, այդ միջոցներից 1 միլիարդը կհատկացվի ինքնակառավարման, ականազերծման և մարդասիրական օգնության ոլորտներին, մնացած գումարները կհատկացվեն շվեյցարական մասնավոր հատվածի ներգրավմամբ վերակառուցման ծրագրերին։
Հարակից հրապարակումներ`
- Կոբախիձեն վստահ է, որ Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի 2025 թվականին
- Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրիյ Սիբիհայի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան