Արմեն Աշոտյանը, ըստ էության, անազատության մեջ է. Ռուբեն Մելիքյան
«Ես կցանկանայի, որ հարցաքննությունների ռեժիմն ավելի արագ լիներ, որպեսզի մենք ավելի շատ բկաների կարողանայինք հարցաքննել»,- ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական փակ նիստից հետո լրագրողներին ասաց պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նրա խոսքով, դատարանի դիրքորոշումն այն է, որ խափանման միջոցի տեսակի ընտրության հարցը պայմանավորված է մեծապես այն հանգամանքով, թե որքան վկաներ կհասցնեն հարցաքննել:
«Մեր դատավարական շահն այն է, որ հնարավորինս շատ վկաներ կարողանանք հարցաքննել մինչև 2024 թվականի դեկտեմբեր, երբ կլինի խափանման միջոցի ընտրման նոր քննարկում։ Որոշակի մտահոգոթյուն ունեմ, տպավորություն է իմ մոտ, որ նույն հարցերը շատ են կրկնվում, մեկ վկայի հարցաքննությունը, ինձ ծանոթ հարցաքննություններից, ավելի երկար է տևում»,- ասաց փաստաբանը։
Ռ.Մելիքյանը նշեց, որ իրենք շարունակում են պնդել՝ անազատության հետ կապված խափանման միջոցները, նաև տնային կալանքը, այս փուլում անհրաժեշտ չեն։
«Արմեն Աշոտյանը, ըստ էության, անազատության մեջ է»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:
Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։
Սեպտեմբերի 10-ին Աշոտյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով՝ 25 մլն դրամ գրավի կիրառմամբ։ Աշոտյանը 454 օր գտնվել է ՔԿՀ-ում։
Հարակից հրապարակումներ`
- Դեռ պարզ չի՝ արդյո՞ք Արմեն Աշոտյանը կարող է հոդվածներ գրել, քաղաքացիների հետ հարցուպատասխանի ֆորմատ ունենալ. Աբրահամյան
- Քրեակատարողական ծառայության աշխատակիցները Արմեն Աշոտյանին մեքենայով տեղափոխեցին իր բնակարան
- Եթե Աշոտյանն արդարացվի, ինչպես են փոխհատուցվելու կորսված անազատության բյուր օրերը. Մելոյան
- Աշոտյանի անազատությունը շարունակվելու է տանը՝ ևս 3 ամիս ժամկետով. Մելիքյան
- Աշոտյանը պետք է անհապաղ ազատվի բոլոր տեսակի սահմանափակումներից.Արսեն Բաբայան
- Աշոտյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով՝ 25 մլն դրամ գրավի կիրառմամբ
- Ֆոտոռեպորտաժ Արմեն Աշոտյանի դատական նիստից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան