Մոսկվան և Բաքուն խափանեցին ռուս դիվանագետի դեմ ԱՄՆ սադրանքը. Նարիշկին
Ռուսաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունները կանխել են ամերիկացիների կողմից ռուս դիվանագետի դեմ սադրանքը։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին Բաքու կատարած այցի ժամանակ հայտարարել է Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։
«Վերջերս մենք նկատում ենք արտերկրում մեր երկրների կառույցների և քաղաքացիների նկատմամբ դիվերսիոն գործողությունների աճ, որպես օրինակ կարող եմ ասել, որ վերջերս Ադրբեջանի և Ռուսաստանի հատուկ ծառայությունների համատեղ ջանքերով մեզ հաջողվեց կանխել ռուս դիվանագետներից մեկի դեմ՝ ամերիկացիների սադրիչ սպառնալիքը»,- ասաց նա՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
Նարիշկինը նշել է, որ Մոսկվան և Բաքուն դիմակայում են բազմաթիվ սպառնալիքների և մարտահրավերների։ Դրանց թվում են միջազգային ահաբեկչությունը, անօրինական միգրացիան, զենքի և թմրանյութերի ապօրինի շրջանառությունը, ինչպես նաև առանձին պետական կառույցների և ոչ կառավարական կազմակերպությունների դիվերսիոն գործունեությունը, որոնք փորձում են ազդել Ռուսաստանի և Ադրբեջանի ներքին քաղաքականության վրա։ Նրա խոսքով, այդ ուժերը դժգոհ են նրանից, որ երկու երկրներն էլ իրենց անկախ ու ինքնիշխան են պահում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան