Նման խոսակցությունները սպասարկում են արտաքին տարբեր ուժերի օրակարգերը՝ դեստաբիլիզացնելու ՀՀ-ն. Վահան Կոստանյան
«Այն կետերը, որոնք արդեն համաձայնեցված են, մենք կարծում ենք, որ դրանք առնվազը բավարար են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և մնացյալ հարցերի վերաբերյալ քննարկումներ շարունակելու համար»,-կառավարության դիմաց լրագրողներին հայտնեց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։
Նա նշեց, որ սահմանադրական փոփոխությունները Հայաստանի ներքին գործընթացներ են, իսկ Բաքվի հայտարարություններին արդեն պատասխաններ հնչեցվել են, և ՍԴ-ն էլ իր եզրակացության մեջ նշել է, որ Բաքվի կողմից բարձրացված մտահոգությունները որևէ աղերս չունեն իրականության հետ։
«Նման խոսակցությունները սպասարկում են արտաքին տարբեր ուժերի օրակարգերը՝ դեստաբիլիզացնելու Հայաստանի Հանրապետությունը»,-հայտարարեց Կոստանյանը՝ մեկնաբանելով Տիգրանաշենի հարցն ակտիվացնելու մասին ընդդիմության հնչեցրած մտահոգությունները։
Փոխնախարարը նշեց, որ սահմանազատման գործընթացն իր բնականոն ընթացքով կիրականացվի։
Անդրադառնալով ռազմագերիների խնդրին՝ փոխնախարարն ասաց, որ ընդհանուր բանկացությունների համատեքստում նրանց հարցը քննարկվում է, բայց կոնկրետ փաստաթուղթ չկա։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանի կողմից որոշում կա՝ նոր Սահմանադրություն գրելու. ԱՆ
- Տիգրանաշեն համայնքի բնակիչները գյուղի մուտքի մոտ դիմավորեցին Բագրատ Սրբազանին
- Ամբողջ պետություն են հանձնում՝ Սահմանադրություն և Հռչակագիր փոխելու իրենց մոլուցքի մեջ. Բագրատ Սրբազան