Ոչ, Նիկոլ Փաշինյանին հարցաքննության հրավիրելու հիմք չկա. Պատգամավոր
«Ոչ։ Հայաստանի վարչապետը որպես Հայաստանի վարչապետ, պատերազմի ժամանակ գերագույն գլխավոր հրամանատար տիրապետում է բազմաթիվ ինֆորմացիաների»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը`պատասխանելով հարցին՝ նախօրեին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի պայմանավորված սցենարի վերաբերյալ ինքն ունի այնքան ինֆորմացիա, որ դրա կեսն անգամ իրավապահ մարմինները չունեն, արդյո՞ք սա հիմք չէ Ն.Փաշինյանին հարցաքննության հրավիրելու, պարզաբանումներ պահանջելու համար։
Ա.Հովաննիսյանը նշեց, որ այդ ինֆորմացիաների մի մասը կարող է դառնալ քրեական գործեր, որոնց մի մասն էլ կարող են չդառնալ քրեական գործեր, բայց պարունակել բազմաթիվ խնդիրներ, որոնք ընդհանուր պատկերի մեջ թույլ են տալիս իրեն գալ նման եզրահանգումների, որոնք ոչ թե քրեաիրավական կամ ոչ միայն քրեաիրավական եզրահանգումներ են, նաև քաղաքական եզրահագումներ են։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը կարող է ասել, որ Երևանում «Վազգեն Սարգսյանի» փողոցի առկայությունը ռևшնշիզմի դրսևորում է. Խաչատրյան
- Փաշինյան. 2016թ. բանակցությունների սեղանին դրված փոխզիջումները եղել են Հայաստանի գոյություն չունենալու մասին
- Լավ եմ արել՝ արգելել եմ. Նիկոլ Փաշինյանը՝ Արծվիկ Մինասյանին
- Տարակուսած եմ, որ կոռեկտության մասին եք խոսում այն մարդու մասին, ով կոռեկտ չէ ձեր հանդեպ. Արթուր Խաչատրյանը Փաշինյանին հիշեցրեց Ալիևի վարքը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան