Լույս աշխարհ են եկել 44-օրյա պատերազմում զոհված Վարուժան Սաղումյանի երկվորյակ քույրերը
Ծնվել են Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված տավուշցի զինծառայող Վարուժան Սաղումյանի երկվորյակ քույրերը` Աննան և Մարիամը։ Լուրը հայտնում է Տավուշի մարզպետարանը։
Վարուժան Սաղումյանը ծնվել է 2002 թ.-ի մայիսի 7-ին, Բերդ համայնքի Տավուշ գյուղում։ Սովորել է Տավուշի միջն. դպրոցում, այնուհետև ընդունվել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ։
2020թ.-ին զորակոչվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության` Արցախի Հանրապետության զորամասերից մեկում։ Առաջին իսկ օրվանից մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմին` տարբեր ճակատներում։
Վարուժանը զոհվել է 2020 թ. հոկտեմբերի 8–ին, հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Հարակից հրապարակումներ`
- Գեղարքունիքում ծնվել է արցախցի Գրիգորյանների ընտանիքի 9-րդ երեխան
- Ծնվել է պատերազմում զոհված Գևորգ Ջավախյանի եղբայրը՝ կրտսեր Գևորգը
- Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Արման Սիմոնյանի եղբայրը
- Երազ տեսա, բարձիս մի բալիկ դրեցին. Ծնվել է պատերազմում զոհված Նորայր Պետրոսյանի եղբայրը
- Անդառնալի կորստից հետո լույս է մտնել մեր տուն». ծնվել է պատերազմում զոհված Գևորգ Խաչատրյանի եղբայրը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան