«ԷՔՍՊՈ 2025» Օսակա, Կանսայ, Ճապոնիա համաշխարհային ցուցահանդեսին ՀՀ մասնակցության միջոցներից գումար հատկացվեց ջրհեղեղից տուժած տնտեսվարողներին
«Նախագծով առաջարկվում է «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում կատարել վերաբաշխում և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ, ըստ որի նախատեսվում է Գիտելիքահենք, նորարարական տնտեսությանը և փոքր ու միջին ձեռնարկատիրությանը աջակցության ծրագրում ավելացնել նոր միջոցառում՝ «Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիների տարածքներում տնտեսավարողներին աջակցության տրամադրման ծրագիր», որի իրականացման նպատակով անհրաժեշտ 300․0 մլն ՀՀ դրամը»,-կառավարության նիստում զեկուցեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը
Նա նշեց, որ դրամը հատկացվում է «ԷՔՍՊՈ 2025» Օսակա, Կանսայ, Ճապոնիա համաշխարհային ցուցահանդեսին ՀՀ մասնակցության կազմակերպման աշխատանքների նպատակով տրամադրվող միջոցառումից՝ վերաբաշխում կատարելու միջոցով։
Պապոյանը հայտարարեց, որ վերաբաշխում կատարելու որոշումը պայմանավորված է Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-ից 26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով տնտեսավարողներին աջակցություն տրամադրելու նպատակով A տիպի տաղավարը փոխարինել առավել պարզ C տիպի տաղավարով և շահառուների պլանավորվող թիվը կազմում է շուրջ 150։
«Որոշման արդյունքում մենք 2.5 մլրդ դրամ, գումարած ուտիլիզացիայի ծախսը, որը մոտավորապես 3 մլրդ դրամ էր լինում, փոխարինում ենք 400 մլն դրամ ծախսով և մնացած գումարները տնտեսության այլ ոլորտներում ենք ներդնելու, 300 մլնն էլ՝ տնտեսության այս ուղղությամբ»,- ասաց Պապոյանը և հավաստիացրեց, որ այդ վերաբաշխումը չի խանագարի Ճապոնիայում կազմակերպվող ցուցահանդեսին ՀՀ-ի մասնակցությանը։
Հարակից հրապարակումներ`
- Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը
- Ես լավ եմ գնահատում. Գևորգ Պապոյանը՝ Գրիգոր Մինասյանի աշխատանքի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին