Նարիշկինը բացահայտ թշնամական է դիրքավորված Հայաստանի նկատմամբ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.
«Ռուսաստանի արտաքին հետախուզության տնօրեն Նարիշկինը բացահայտ թշնամական է դիրքավորված Հայաստանի նկատմամբ, և խորքում` դավաճանաբար հենց Ռուսաստանի Դաշնության ռազմավարական շահերի նկատմամբ։
Ի վերջո` այն անվտանգային, քաղաքական և աշխարհ-ռազմավարական կոնֆիգուրացիան, որը ձևավորվել է Հարավային Կովկասում և ընդհանրապես` ողջ հետխորհրդային տարածքում, արդյունքն է հենց Ռուսաստանի քաղաքական և անվտանգության կառույցների աշխատանքի, որը հաճախ եղել է ընդդեմ Ռուսաստանի կենսական շահերի։
Եթե հիշենք 2020 թվականին, դրանից առաջ և հետո նույն Նարիշկինի անձնական կապերը Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, Գոդ Նիսանովի և Նարիշկինի անձնական կապերը և այլն, հենց ազգային շահերի դավաճանության մասին վկայություն է։
Վստահ եմ, մի օր Մոսկվայում և Պետերբուրգում դատեր են լինելու, մե՜ծ դատեր` դավաճանության և ուրացումի»։
Հարակից հրապարակումներ`
- Մոսկվան և Բաքուն խափանեցին ռուս դիվանագետի դեմ ԱՄՆ սադրանքը. Նարիշկին
- Արցախի հարցը ո'չ միայն լուծված չէ, այլև առաջիկա 10-ամյակում հնարավոր չէ այն լուծել. Արա Պողոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան