Մնում է գուշակել՝ դա անկեղծ մոլորությո՞ւն է, թե՞...․ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար
Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը մեկնաբանել է Շիրակի թեմի առաւջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի հայտարարությունը, թե Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման անհաջողության հիմնական պատճառը երկրորդ և երրորդ նախագահների ստվերն է և ուրվականը՝ գրելով․
«Ընթացիկ իրավիճակի մասին նրա մեկնաբանությունն առնվազն տարօրինակ է հնչում:
Ակնհայտ է պատճառահետևանքային կապերի խեղաթյուրում դատախազական անառարկելի տոնայնությամբ՝ մեղավորներ փնտրելու համար։
Մնում է գուշակել՝ դա անկեղծ մոլորությո՞ւն է, թե՞...»: