Իրանը սպառնում է հարձակվել Իսրայելի նավթավերամշակման գործարանների և գազի հանքավայրերի վրա
ԱՄՆ-ն Իսրայելին աջակցում է միայն Մերձավոր Արևելքի բոլոր ռեսուրսները տիրանալու համար։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին Թեհրանում ուրբաթօրյա աղոթքի ժամանակ, որը հեռարձակել է IRIB հեռուստաալիքը։
«Միացյալ Նահանգների և նրա մեղսակիցների աջակցությունը ուզուրպատոր ռեժիմին միայն շղարշ է այն քաղաքականության, որով այդ ռեժիմը ցանկանում են վերածել տարածաշրջանում բոլոր ռեսուրսները զավթելու գործիքի։ Դրանից հետո այն կօգտագործեն համաշխարհային գլոբալ հակամարտություններում»,-ասել է Խամենեին։
Ինչպես նշել է Գերագույն առաջնորդը, «Ալ-Աքսա Ջրհեղեղ» գործողությունը, որն իրականացվել է Համասի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, և Իսրայելի և դիմադրության ուժերի միջև մեկ տարի շարունակվող մարտերը հրեական պետությանը հետ են մղել այն ժամանակները, երբ այն առաջին անգամ հայտնվեց: Ըստ Խամենեիի, ռեժիմն այժմ ունի նույն խնդիրները, ինչ «իր գոյության առաջին տարիներին»։
«ՌԻԱ նովոստի»-ն էլ հայտնում է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում կհարձակվեն Իսրայելի նավթավերամշակման գործարանների և գազի հանքավայրերի վրա։
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելը 73 տոննա ռումբ է նետել Հըզբոլլահի հետախուզության կենտրոնակայանի վրա
- Իսրայելը մոտ 20 հարված է հասցրել Բեյրութի օդանավակայանի մոտ, դադարեցվել է երթևեկությունը Բեյրութ-Դամասկոս մայրուղով
- ԱՄՆ-ը և Իսրայելը մեկ շաբաթվա ընթացքում 39 հարված են հասցրել Եմենին