Լավրովը Ջիոևի հետ կքննարկի, թե որտեղ է ավելի հարմար Անդրկովկասի վերաբերյալ քննարկումներ անցկացնել
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ ծրագրում է Հարավային Օսիայի արտգործնախարար Ախսար Ջիոևի հետ հանդիպմանը քննարկել, թե որտեղ ավելի հարմար կլինի Անդրկովկասում անվտանգության և կայունության վերաբերյալ քննարկումներ անցկացնել; Մինչ այդ դրանք տեղի էին ունեցել Ժնևում։
«Մենք սերտորեն համագործակցում ենք մեր աբխազ ընկերների հետ Անդրկովկասի վերաբերյալ խորհրդակցությունների շրջանակներում, որոնք մինչև վերջերս տեղի էին ունենում Ժնևում: Այժմ մենք կտեսնենք, թե որտեղ է ավելի հարմար կազմակերպել նման հանդիպումներ»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ ասել է նա։
Ավելի վաղ Մոսկվան հայտարարել էր, որ Անդրկովկասի վերաբերյալ քննարկումները, որոնք մինչ այժմ տեղի էին ունենում Ժնևում, պետք է Շվեյցարիայից տեղափոխել այլ երկիր, քանի որ «Ժնևի հարթակը դադարել է հարմարավետ լինել Ռուսաստանի և նրա դաշնակիցների համար»։
Անդրկովկասի վերաբերյալ Ժնևյան քննարկումները՝ միջազգային ֆորում են տարածաշրջանում կանխատեսելիության, անվտանգության և կայունության ապահովման, ինչպես նաև Աբխազիայի, Հարավային Օսիայի և Վրաստանի միջև ուղիղ հավասար երկխոսության պահպանման համար:
Քննարկումները բացվեցին 2008թ. հոկտեմբերի 15-ին, որին մասնակցում էին Աբխազիայի, Վրաստանի, Հարավային Օսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները՝ ԵՄ-ի, ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի համանախագահությամբ: Քննարկումն ընթանում է երկու աշխատանքային խմբերի ձևաչափով՝ անվտանգության և հումանիտար հարցերի շուրջ։ Հունիսի 25-26-ը Ժնևում կայացել է քննարկումների 61-րդ փուլը, որին ռուսական պատվիրակությունը գլխավորել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Հարակից հրապարակումներ`
- Բորտնիկով. ՆԱՏՕ-ն ցանկանում է իր զորախումբը խաղաղապահների քողի տակ մտցնել Անդրկովկաս
- Լավրովը՝ Ռուսաստան- Ուկրաինա բանակցությունների մասին
- Լավրովի հայտարարությունը կասկածի տակ է դնում ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ՌԴ կառուցողական ներգրավվածությունը. ՀՀ ԱԳՆ
- ՀՀ ԱԳՆ-ն՝ Միրզոյան-Լավրով հանդիպման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան