ՔՊ-ական Ռուստամ Բաքոյանը, արժանանալով եզդիական համայնքի արհամարանքին, հեռացել է միջոցառումից. Սմոյան
«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության անդամ Համլետ Սմոյանը գրում է.
«Ամեն տարի սեպտեմբերի 29-ին նշվում է Ակնալիճի եզդիական տաճարի հիմնադրման տարեդարձը, որը աշխարհասփյուռ եզդիների համար դարձել է ուխտագնացության տոն: Աշխարհի տարբեր ծայրերից եզդիները գալիս են Հայաստան, որպեսզի մասնակցեն այս արարողությանը: Միջոցառումանը իրենց ելույթներով հանդես եկան տարբեր հասարակական, քաղաքական գործիչներ, հոգևորականներ Հայաստանից և այլ երկրներից:
Ըստ համայնքում շրջանառվող նորությունների ՀՀ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանին հրավեր չի ուղարկվել միջոցառմանը մասնակցելու, ավելին՝ պատգամավորի վարկանիշն այնքան է ընկել, որ ելույթի հնարավորություն ևս չի ընձեռնվել իրեն: Չնայած դրան Բաքոյանը գնացել էր Ակնալիճ, սակայն արժանանալով արհամարհանքի` հեռացել է այդտեղից։
Դե իմ համար պարզ է, թե ինչու Բաքոյանին ելույթի հնարավորություն չտրվեց… քանի որ եզդիական համայնքում Բաքոյան Ռուստամը այլևս եզդի չի համարվում»:
Հարակից հրապարակումներ`
- Բռնարար Բաքոյանը ցանկանում է օրիորդապնդիչ երևալ
- Բաքոյան. Շուրջ 2600 եզդի կանայք արաբական շուկաներում հանվել են վաճառքի
- «Հրապարակ». Ինչու պետք է Ռուստամ Բաքոյանի՝ արձակուրդի ժամանակ ծառայողական մեքենայի տուգանքները վճարեն հարկատուները