Սերժ Սարգսյանին արդարացրած դատավոր Վահե Միսակյանի լիազորությունները դադարեցվեցին
Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է արդարադատության նախարարի միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով դադարեցվել են։
«Ըստ ներկայացված միջնորդության, դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է դատախազության հաղորդման հիման վրա՝ Վազգեն Մանուկյանի գործով իբրև դատավարական ժամկետների խախտման պատճառաբանությամբ։ Մասնավորապես, Մանուկյանը մեղադրվում էր իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ։ Դատավոր Միսակյանը, գործը ստանալով 2021 թվականի մարտին, դատավճիռ է հրապարակել 2024-ի հունիսին։ Նա Մանուկյանին մեղավոր է ճանաչել և դապարտել 400․ 000 ՀՀ դրամի չափով տուգանքի։ Նշենք, որ ավելի վաղ՝ ապրիլի 4-ի որոշմամբ դատավոր Վահե Միսակյանի նկատմամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն է հայտարարել, որի «մարման» ժամկետը երկու տարի է, հետևաբար, չի բացառվում, որ խնդիր է դրված դատավորի լիազորությունները դադարեցնելու»,- գրել է «Փաստինֆո»-ն։
Հիշենենք, որ Վահե Միսակյանը նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատավորն է եղել։ Դատարանը արդարացրել է Սերժ Սարգսյանին` հանցակազմի բացակայության հիմքով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան