Հոկտեմբերի 4-ը կենդանիների պաշտպանության համաշխարհային օրն է
«Խոսրովի Անտառ» պետական արգելոցը ֆոտոթակարդներից նկարահանված տեսաձայնագրություններ է հրապարակել այնտեղ բնակվող վայրի կենդանիների մասին և գրել.
«Հոկտեմբերի 4-ը կենդանիների պաշտպանության համաշխարհային օրն է
Կենդանիների պաշտպանության Համաշխարհային օրը նշելու որոշումը ընդունվել է 1931թ. Ֆլորենցիայում բնության պահպանության կողմնակիցների Միջազգային կոնգրեսի ժամանակ:
«Բոլոր կենդանի օրգանիզմները՝ խոշոր գիշատիչ կաթնասուններից մինչև միկրոօրգանիզմներ, որոշակի ազդեցություն ունեն էկոհամակարգի վրա։Ուստի անհրաժեշտ է պահպանել դրանց ։
«Մեր երկրի յուրաքանչյուր բնակչի համար կենդանական աշխարհի նկատմամբ հոգատար վերաբերմունքը պետք է դառնա վարքի նորմ, իսկ այդ հարստության պահպանումը՝ գիտակցված անհրաժեշտություն, ինչը ամուր նախադրյալներ կստեղծի ապագա սերունդներին անխաթար բնաշխարհ փոխանցելու համար»։
Հարակից հրապարակումներ`
- Գորշ արջը «Խոսրովի անտառ»-ում կրկին հայտնվել է տեսախցիկների առջև
- Խոսրովի անտառում կայծակի հետևանքով հրդեհ է բռնկվել
- «Խոսրովի անտառ»-ի բնակիչ ընձառյուծը հայտնվել է ֆոտոթակարդի առաջ