«Զառ» ուսումնական կենտրոնում անցկացվում է բարձր դասարանների աշակերտների ռազմամարզական ճամբարը. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են.
«Հոկտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է «Զառ» ուսումնական կենտրոն, որտեղ անցկացվում է Հայաստանի դպրոցների բարձր դասարանների աշակերտների ռազմամարզական ճամբարը:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել ճամբարականների, Մ․ Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաների և Վ․ Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտների հետ:
Ողջունելով աշակերտներին և նրանց ուսուցիչներին՝ Սուրեն Պապիկյանը կարևորել է հայրենիքի պաշտպանի մասնագիտությունը, խորհուրդ է տվել ուսումնասիրել ռազմական ակադեմիայի ընձեռած հնարավորությունները և լրջորեն մտածել այնտեղ կրթություն ստանալու, ՀՀ զինված ուժերի սպա դառնալու հեռանկարի մասին:
Պաշտպանության նախարարն աշակերտներին ներկայացրել է զինված ուժերում ընթացող լայնածավալ բարեփոխումների վերաբերյալ մանրամասներ, ընդգծել զինվորական մասնագիտություն ընտրելու առավելություններն ու արտոնությունները, որոնց շնորհիվ էականորեն փոխվում է ապագա սպայի սոցիալական վիճակը, ինչպես նաև լուծվում է բնակարանային ապահովման հարցը:
Սուրեն Պապիկյանը նաև պատասխանել է աշակերտներին ու կուրսանտներին հետաքրքրող հարցերին:
Ռազմական ակադեմիայի ղեկավար կազմի կողմից համակարգվող երկօրյա ճամբարի շրջանակում աշակերտները ծանոթացել են քարտեզագիտությանը, զենքի գործածման անվտանգության կանոններին, զինված ուժերում կիրառվող անօդաչու թռչող սարքերի առանձին նմուշներին, ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության միջոցներին և դրանց կիրառման կարգին։
Ճամբարականների համար նաև կազմակերպվել են մրցումներ՝ ռազմամարզական էստաֆետա մրցաձևից»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի ՊՆ-ն իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ
- ՀՀ ՊՆ ռազմական ակադեմիայի պատվիրակությունը այցելել է Ֆրանսիայի Սեն-Սիրի ռազմական ակադեմիա
- ՀՀ ՊՆ ռազմաբժշկական ծառայության պատվիրակությունն այց է կատարել Հունաստանի ռազմաբժշկական հաստատություններ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան