Փարսյանի կրտսեր եղբորը ձերբակալելուց ժամեր անց բաց են թողել
«Հրապարակն» այսօր տեղեկացրել էր, որ երեկ երեկոյան ձերբակալվել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի կրտսեր եղբայրը՝ Հովհաննես Փարսյանը:
Հակակոռուպցիոն կոմիտեն դատարանը միջնորդություն էր ներկայացրել՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար։
Սակայն Փարսյանի կրտսեր եղբորը ձերբակալելուց ժամեր անց բաց են թողել։ Հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկությունը հաստատել են Դատարանը մերժել է Հովհաննես Փարսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն։
«Այս պահին կարող ենք միայն ասել, որ դատարանը միջնորդությունը մերժել է և Հովհաննես Փարսյանը ազատ է արձակվել»,-«Հրապարակ»-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան