Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման առաջին փուլի հաջողության ամենամեծ խթանը՝ ըստ քաղաքագետի
«Բագրատ սրբազանի գլխավորած շարժման առաջին փուլի հաջողության ամենամեծ խթանը այն էր, որ աջակցողների մեծ մասը շարժման հետևում դեռևս չէր տեսնում նախկին նախագահներին»,-ֆեյսբուքյան իր էջում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Արա Պողոսյանը։
Նրա կարծիքով, այն պահին, երբ հանրային համերաշխության ապահովման լոզունգի ներքո լեգիտիմացվեց նախկին նախագահների դերակատարությունը, այդ պահից ակնհայտ էր, որ շարժման ապագան արդեն միանշանակ չէ։
«Հիմա էլ, 1 տարի առաջ էլ, 6 տարի առաջ էլ նույն համոզմանն եմ, որ անհրաժեշտ է քաղաքական սերնդափոխություն բառի ամենահոգևոր և ամենաբարոյական իմաստներով։
Քանի դեռ նախկին նախագահները և նրանց մերձավոր շրջապատը ձգտելու է իշխանության, Փաշինյանի իշխանությունը մնալու է այս կամ այն ձևով։
Իհարկե, ասվածը ճիշտ է, եթե համարենք, որ չկա ներքին պայմանավորվածություններ նախկին նախագահի/ների և Փաշինյանի միջև, որովհետև այս դեպքը լրիվ փոխում է քաղաքական գործընթացների պատկերը։
Եւ մնում է պարզ ալգորիթմ` «մնում են նախկին նախագահները որպես իշխանության հաջորդ հավակնորդներ, մնում է Փաշինյանը, հեռանում են առաջինները, ապրիորի հեռանում է Փաշինյանը»,-գրում է նա։
Հարակից հրապարակումներ`
- Միքայել Սրբազանը հանրային սուր բանավեճի լավ հնարավորություն բացեց. Վահե Հովհաննիսյան
- Սուրենյանցը. Ազնիվ խոսք՝ Բագրատ Սրբազանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան