Վթարվել է Էջմիածնի տարածաշրջանը սնող ջրատարը
Քիչ առաջ վթարվել է Էջմիածնի տարածաշրջանը սնող 600 մմ-ոց ջրատարը՝ վայրկյանում 100 լիտր ջրի կորստով:
«Էջմիածին» շահագործման տեղամասն արդեն վթարի վայրում է և սկսել է վթարավերացման աշխատանքները:
Դրանով պայմանավորված հոկտեմբերի 4-ին ժամը 12:00-ից մինչև հոկտեմբերի 5-ը ժամը 24:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի՝ Էջմիածին քաղաքի, Արտիմետ, Արևաշատ, Այգեշատ, Ամբերդ, Արշալույս, Աղավնատուն, Արագած, Արտամետ, Գեղակերտ, Դաշտ, Դողս, Լեռնամերձ, Խորոնք, Ծաղկալանջ, Ծիածան, Ծաղկունք, Հայթաղ, Հովտամեջ, Մրգաստան, Մուսալեռ, Շահումյան, Ոսկեհատ, Պտղունք, Ֆերիկ, Շենիկ, Արևադաշտ, Արգին գյուղերի ջրամատակարարումը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին