Իսկ ուրիշ գիրք չկա՞ր զինվորի ձեռքը տալու. ԲԿՄԱ-ի քայլը զայրացրել է օգտատերերին
«ԲԿՄԱ-Ուրարտու» հանդիպման ժամանակ տեղի ունեցած խաղարկության ժամանակ տոմս է խաղարկվել։ Զինծառայող Արմեն Ստեփանյանի տոմսն է շահել։ Մրցանակը եղել է «Անատարես» հրատարակչության հրապարակած «Ա՜խ, Ստամբուլ, Ստամբուլ» գիրքը։
Գիրքը ձեռքին զինծառայողին լուսանկարել են, նրա լուսանկարը կից տեղեկությամբ հրապարակվել էր ԲԿՄԱ-ի ֆեյսբուքյան էջում։ Սա զայրացրել է շատ օգտատերերի։
«Իսկ ուրիշ գիրք չկա՞ր զինվորի ձեռքին տալու...ես էդքան բարի չեմ, դեմքը չեմ փակելու:
Հիմա ես ինչ անեմ, ընկնեմ զորամասերի գրադարաններով ման գա՞մ...Իսկ էս զինվորը կարա՞ր չնկարվեր...ու ընդհանրապես ծառայության մեջ եղած զինվորը բանակի պատասխանատվության տակ է, և ամեն քայլ ինքնագլուխ չի կարա լինի: Մի օր «Զանգեզուր» ֆիլմ են ցույց տալիս, մի օր թե բա «ստամբուլ, ստամբուլ»...
Ու սա ոչ միայն ՊՆ-ին ու բանակն են թիրախավորում էն նիկոլի գրքով նկարվելուց հետո, այլ նաև զինվորին, որը գուցե դեռ ծառայության մեջ ու ներքին խնդիրների պատճառ կարող է դառնալ: Ի վերջո, նա բանակի պատասխանատվության տակ է, և ամեն քայլը պիտի այս տրամաբանության մեջ լինի՝ հիմա իմացե՞լ են, թե՞ ոչ»,-գրել է լրագրող Մարիամ Պետրոսյանը։
«Ֆուտբոլային խաղի տոմսի խաղարկման շրջանակներում զինվորին նվիրում են
«Ախ Ստամբուլ, Ստամբուլ» գիրքը։ Նվաստացումը բոլոր մակարդակներով շարունակվում է»,-նշել է լրագրող Լիլիթ Հարությունյանը։
Դժգոհությունների, բողոքների, քննադատությունների հետևանքով ակումբի էջից հեռացրել են գրառումն ու լուսանկարը։
Ո՞վ է որպես մրցանակ ընտրել այդ գիրքը, ինչո՞ւ հեռացվեց գրառումը։ Այս հարցերին պատասխան ստանալու ակնկալիքով Panorama.am-ը զանգահարեց ակումբի ֆեյսբուքյան էջում նշված հեռախոսահամարով։ Զանգերը մնացին անպատասխան։
Նշենք, որ ակումբի տնօրենը Գագիկ Աղբալյանն է։ Նա տևական ժամանակ աշխատել է Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթում՝ որպես լրագրող։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան