Դանակահարություն Գյումրիում
Հոկտեմբերի 3-ին, երեկոյան ժամը 7-ին, «Գյումրի» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «պարանոցի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 32-ամյա մի տղամարդ: Մեկնել է ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի օպերատիվ խումբը: Տուժածը ոչ բժիշկներին, ոչ ոստիկաններին որևէ տեղեկություն չի հայտնել, և քրեական հետախույզներն իրենց օպերատիվ միջոցներով պարզել են, որ երեկոյան ժամը 6-ի սահմաններում Շիրակացու փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ տուժածին դանակով խփել է 39-ամյա մի տղամարդ:
Ոստիկանության հաղորդմամբ, պարզվել է նաև, որ վիճաբանության ընթացքում դանակահարողը մարմնական վնասվածքներ է պատճառել ևս երկու հոգու, որոնք, սակայն, բուժօգնության չեն դիմել:
Նույն օրը դանակահարողը ձերբակալվել է Գյումրիի Հ. Սարգսյան փողոցի իր տանը և տեղափոխվել ոստիկանության Մուշի բաժին, որտեղ խոստովանել է արարքը: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը:
Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն, հանգամանքները պարզվում են: