ԵՄ-ից արձագանքել են Ալեքսանդր Բորտնիկովի՝ Հայաստանի վերաբերյալ հայտարարություններին
Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն արձագանքել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովի հայտարարությանը, թե Արևմուտքը Հայաստանին մղում է ձգձգել Բաքվի հետ խաղաղության շուրջ բանակցությունները և մտադիր է գլխավորել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացն ու ՆԱՏՕ-ի կոնտինգենտ տեղակայել Հարավային Կովկասում։
Պատասխանելով Բորտնիկովի հայտարարությունների վերաբերյալ «Արմենպրես»-ի թղթակցի հարցին՝ Ստանոն նշել է, որ ՌԴ անվտանգության դաշնային ծառայության ղեկավարի մեկնաբանությունները նոնսենս են։
«Այս մեկնաբանություններն ամբողջությամբ նոնսենս են, ռուսական ռեժիմին բնորոշ սուտ ու մանիպուլյացիա, որը փորձում է քողարկել Հայաստանին տված խոստումների և նրա նկատմամբ պարտավորությունների կատարման կրկնվող ձախողումները»,- հայտարարել է Ստանոն։