ՄԻՊ-ն արձանագրել է՝ Երևանի քաղաքապետարանը խախտել է Լվովյան փողոցի բնակիչների իրավունքները
Մարդու իրավունքների պաշտպանը Երևանի քաղաքապետարանի կողմից Լվովյան փողոցի ինքնակամ կառույցների ապամոնտաժման գործընթացի վերաբերյալ բողոքների քննարկման արդյունքում կայացրել է մի խումբ բնակիչների իրավունքների կամ ազատությունների խախտման առկայության մասին որոշում՝ արձանագրելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված պատշաճ վարչարարության և արդյունավետ դատական պաշտպանության իրավունքների խախտում:
Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից՝ հրապարակելով որոշումը։
Առաջարկվել է Երևանի քաղաքապետարանին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ ինքնակամ կառուցած շինությունների ապամոնտաժման հետևաքով քաղաքացիների խախտված իավունքների վերականգնման ուղղությամբ, անհրաժեշտության դեպքում՝ մշակելով և իրացնելով անհրաժեշտ կառուցակարգեր։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան