Տեղի կունենա «Լավագույն գրադարան» մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը
Հոկտեմբերի 7-ին՝ Գրադարանավարի օրը, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի կունենա «Լավագույն գրադարան» մրցույթի մրցանակաբաշխության պաշտոնական արարողությունը: Այս մասին հայտնում են Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանից։
«Միջոցառումը կմեկնարկի ժամը 14:00-ին՝ գրադարանի դահլիճում:
Մրցույթն իրականացվում է «Հայկական գրադարանային ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:
«Լավագույն գրադարան» մրցույթի նպատակն է հանրայնացնել գրադարանների գործունեությունը, բացահայտել նորարարական գաղափարներն ու արժևորել գրադարանների դերը: Այն միտված է գրադարանային ոլորտի զարգացմանը, գրադարանային ծառայությունների որակի բարելավմանն ու ընթերցանության խթանմանը:
Մրցույթին մասնակցելու հայտեր են ներկայացրել մի շարք գրադարաններ՝ Երևանից և Հայաստանի մարզերից: Մրցույթն անցկացվում է «Լավագույն համայնքային գրադարան», «Լավագույն մարզային գրադարան», «Լավագույն նորարար գրադարան», «Լավագույն կրթամշակութային գրադարան», «Լավագույն մասնագիտական/բուհական գրադարան», «Լավագույն դպրոցական գրադարան» անվանակարգերում:
Մրցույթին ներկայացված հայտերը գնահատվել են մասնագիտական հանձնաժողովի կողմից։ Հաղթող գրադարանները կպարգևատրվեն հատուկ մրցանակներով»,- ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները