Ջենիֆեր Լոպեսի հետ ամուսնալուծության ֆոնին Բեն Աֆլեքը կտրուկ փոխել իր կերպարը
52-ամյա Բեն Աֆլեքը որոշել է իր կյանքում նոր փուլը նշել կերպարի փոփոխությամբ։ Դերասանին պապարացիները լուսանկարել են Սանտա Մոնիկա քաղաքում։ Ջենիֆեր Լոպեսի հետ ամուսնալուծության ֆոնին Աֆլեքը ներկել է մազերը, որպեսզի թաքցնի իր ճերմակած մազերը և աճեցրել մորուքը:
Բենն ընտրել է գործարարի կերպար՝ գործնական ոճի տաբատ և բաց կապույտ վերնաշապիկ։
dzen.ru-ը գրում է, որ օգտատերերին այնքան էլ դուր չի եկել կինոաստղի կերպարանափոխությունը. «Տղամարդկանց մոխրագույն մազերը շատ ավելի գեղեցիկ են, քան ներկված մազերը», «Եթե նա ուզում է ավելի երիտասարդ երևալ, պետք է սափրի իր մորուքը», «Դադարեցրե՛ք ամաչել սպիտակ մազերից»:
Հիշեցնենք, որ Աֆլեքն ու Լոպեսը սկսել էին հանդիպել 2000-ականների սկզբին և նույնիսկ նշանվել, սակայն բաժանվել էին 2003 թվականին։
Իսկ 2022 թվականի հուլիսի 16-ին Լոպեսն ու Աֆլեքը ամուսնացել էին Լաս Վեգասում։ Ամուսնության երկրորդ տարեդարձին երգչուհին ամուսնալուծության հայց էր ներկայացրել։
Հարակից հրապարակումներ`
- «Արդեն պաշտոնական». Ջենիֆեր Լոպեսն ամուսնալուծության հայց է ներկայացրել
- Երգչուհի Ջենիֆեր Լոպեսը և դերասան Բեն Աֆլեքը որոշել են ազատվել իրենց առանձնատնից
- Բեն Աֆլեքն «ակնարկել» է Ջենիֆեր Լոպեսից բաժանվելու մասին
- Ինսայդեր. Ջենիֆեր Լոպեսը հոգնել է Բեն Աֆլեքի հետ իր ամուսնությունը փրկելուց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան